Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6523 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 նոյեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 65 | ԱՐՄԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 նոյեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

է. Շաթիրյանի

Քննության առնելով Արմեն Գաբրիելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Գաբրիելյանը (այսուհետ` Դիմող) 2022 թվականի նոյեմբերի 3-ին դիմել է Սահմանադրական դատարան, խնդրելով. Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28-րդ, 29-րդ, 57-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն Դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված Դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28-րդ, 29-րդ, 57-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքներին և ազատություններին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև սույն դիմումի հիմնավորումներում նշված համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:

2. Ըստ Դիմողի ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի ամբողջական պատճառաբանությունները, վերլուծություններն ու եզրահանգումներն առարկայազուրկ, թերի, տարակուսելի և անիրավացի են, իսկ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի համապատասխանում նույնիսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված պահանջներին: Պատճառաբանական մաս» վերնագրված հատվածում որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ նշվել է Ժողովի օրենքի խախտմամբ կայացրած որոշումը, որն իրավական ուժ չունի, իսկ դրան հակառակ չի նշվել ՓԲԸ-ի մեկ այլ այդ լիազորությունն ունեցող կառավարման մարմնի Խորհրդի 04.06.2020 թ. որոշումը: Դիմողի պնդմամբ անուշադրության են մատնվել, չեն վերլուծվել հայցապահանջի հիմնավորումներն ու առարկությունները, դրանց թվում նաև այն, որ 04.06.2020 թ. և՛ Ժողովի և՛ Խորհրդի որոշումներում անհիմն նշվել է, որ Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով դադարել են ընկերության գործադիր տնօրենի լիազորությունները, սակայն 28-րդ հոդվածում գործադիր տնօրենի լիազորությունների դադարմանը վերաբերող դրույթ գոյություն չունի, այլ նշված է, որ Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Ընկերության գործերի կառավարման լիազորությունները: Դիմողի պնդմամբ դատարանի վճռում նույնիսկ չկա եզրահանգում կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին: Ըստ Դիմողի գործում առկա են եղել գրավոր ապացույցներ, որոնցով հիմնավորվում են գործադիր տնօրենի մինչև 08.06.2020 թ. աշխատած լինելը: ՀՀ վերաքննիչ դատարանի դատական ակտում նշվել է, որ Հայինկասացիա» ՓԲ ընկերության 2020 թվականի հունիս ամսվա հաշվարկային թերթիկի համաձայն` 04.06.2020 թ. և 09.06.2020 թ. Արմեն Լյովայի Գաբրիելյանին վճարվել է ընդհանուր առմամբ 1.668.294 ՀՀ դրամի չափով վերջնահաշվարկ, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը հաշվարկային թերթիկը պատշաճ չի ուսումնասիրել, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները: 04.06.2020 թ. Արմեն Գաբրիելյանին տրվել է ոչ թե վերջնահաշվարկ, այլ ՓԲԸ-ի խորհրդի որոշմամբ պարգևավճար, իսկ ոչ լրիվ վերջնահաշվարկ կատարվել է 09.06.2020թ. վերջինիս որպես գործադիր տնօրենի լիազորությունների դադարման օրը: Դիմողը գտնում է, որ Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 75-րդ, 79-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին: Անորոշ է, թե ՓԲԸ-ի կառավարման և ղեկավարման ո՞ր մարմինների, ի՞նչ ընթացակարգով, ո՞ր լիազորությունները և ի՞նչ ծավալով են Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից անցնում Լուծարման հանձնաժողովին: Դիմողի պնդմամբ ՀՀ դատարանները կարծել են, որ ՓԲԸ-ի գործերի կառավարման լիազորությունները, Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան անցնելով, առանց համապատասխան անհատական իրավական ակտի, օրենքի ուժով դադարում են ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները այդ թվում ՓԲԸ-ի և՛ կառավարման, և՛ ղեկավարման: Դիմողի պնդմամբ վիճարկվող օրինադրույթի նման անորոշ ձևակերպմամբ, ՀՀ դատարանների կողմից դրա սխալ մեկնաբանմամբ և սխալ, խտրական կիրառմամբ խախտվել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 28, 29, 57, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներում ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները: Դիմողը գտնում է, որ Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին: Վիճարկվող դրույթն անորոշ է, բավարար աստիճանի հստակությամբ ձևակերպված և բավականաչափ մատչելի չէ, որ թույլ տա գործադիր տնօրենին համատեղելու իր վարքագիծը. իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն չունեն կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ի՞նչ իրավական նորմեր են կիրառվելու: Ըստ Դիմողի Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված ցանկացած ժամանակ» ձևակերպումը, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշումը ենթադրում է այդպիսի անհրաժեշտության առաջացման դեպքում յուրաքանչյուր պահի ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու հնարավորություն, սակայն այն չի համապատասխանում որակական որոշակի հատկանիշների. հստակ, կանխատեսելի, մատչելի, որոշակի չէ, հայտնի չէ, թե տվյալ դեպքում ի՞նչ իրավական նորմեր են կիրառվելու, և արդյո՞ք բացառված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդվածների կիրառումը, նամանավանդ այն դեպքում, երբ Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում կազմակերպության լուծարման հիմքով գործադիր տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին հատուկ ընթացակարգ, և այն հանգեցրել է շփոթության և ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից տարաբնույթ մեկնաբանությունների:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքները վերաբերում են դատարանների գործողությունների/դատական ակտերի իրավաչափությանը, մասնավորապես ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարանների: Այսպես Դիմողը նշել է. Վերը շարադրվածը Դատարանի [ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի] դատական ակտի ամբողջական պատճառաբանությունները, վերլուծությունները ու եզրահանգումներն էին առարկայազուրկ, թերի, տարակուսելի և անիրավացի, իսկ Դատարանի [ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի] վճիռը չի համապատասխանում նույնիսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված պահանջներին: Պատճառաբանական մաս» վերնագրված հատվածում որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ նշվել է Ժողովի օրենքի խախտմամբ կայացրած որոշումը, որն իրավական ուժ չունի, իսկ դրան հակառակ չի նշվել ՓԲԸ-ի մեկ այլ այդ լիազորությունն ունեցող կառավարման մարմնի Խորհրդի 04.06.2020 թվականի որոշումը: Անուշադրության է մատնվել, չի վերլուծվել հայցապահանջի հիմնավորումներն ու առարկությունները, դրանց թվում նաև այն, որ 04.06.2020 թվականի և՛ Ժողովի և՛ Խորհրդի որոշումներում անհիմն նշվել է, որ Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով «դադարել են ընկերության գործադիր տնօրենի լիազորությունները», սակայն 28-րդ հոդվածում գործադիր տնօրենի լիազորությունների դադարմանը վերաբերող դրույթ գոյություն չունի, այլ նշված է, որ Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Ընկերության գործերի կառավարման լիազորությունները»: Դիմողը նշել է. Մինչդեռ գործում առկա են եղել գրավոր ապացույցներ, որոնցով հիմնավորվում են գործադիր տնօրենի մինչև 08.06.2020 թվականն աշխատած լինելը: Վերաքննիչ դատարանի դատական ակտում նշվել է, որ Հայինկասացիա» ՓԲ ընկերության 2020 թվականի հունիս ամսվա հաշվարկային թերթիկի համաձայն 04.06.2020 թվականին և 09.06.2020 թվականին Արմեն Լյովայի Գաբրիելյանին վճարվել է ընդհանուր առմամբ 1.668.294 ՀՀ դրամի չափով վերջնահաշվարկ, սակայն Վերաքննիչ դատարանը հաշվարկային թերթիկը պատշաճ չի ուսումնասիրել, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները: 04.06.2020 թվականին Արմեն Գաբրիելյանին տրվել է ոչ թե վերջնահաշվարկ, այլ ՓԲԸ-ի խորհրդի որոշմամբ պարգևավճար, իսկ ոչ լրիվ վերջնահաշվարկ կատարվել է 09.06.2020 թվականին վերջինիս որպես գործադիր տնօրենի լիազորությունների դադարման օրը»: Դիմողը նշել է նաև. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը ՀՀ Սահմանադրության 171 հոդվածի համաձայն չի ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, չի վերացրել Դիմողի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել»: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Այդ առումով հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Գաբրիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

23 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել