ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 834 — Պահեստային պահատվության պայմանագիր 1.
Ամփոփում
Հոդված 834. Պահեստային պահատվության պայմանագիր 1. Պահեստային պահատվության պայմանագրով ապրանքային պահեստը (պահառուն) պարտավորվում է վարձատրությամբ պահել ապրանքատիրոջ (պահատուի) կողմից իրեն հանձնված ապրանքները և դրանք վերադարձնել պահպանված վիճակում: Ապրանքային պահեստ է համարվում ապրանքների պահատվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և պահատվության հետ կապված ծառայություններ մատուցող կազմակերպությունը: 2. Պահեստային պահատվության պայմանա
Ամբողջ Տեքստ
Հոդված 834. Պահեստային պահատվության պայմանագիր 1. Պահեստային պահատվության պայմանագրով ապրանքային պահեստը (պահառուն) պարտավորվում է վարձատրությամբ պահել ապրանքատիրոջ (պահատուի) կողմից իրեն հանձնված ապրանքները և դրանք վերադարձնել պահպանված վիճակում: Ապրանքային պահեստ է համարվում ապրանքների պահատվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և պահատվության հետ կապված ծառայություններ մատուցող կազմակերպությունը:
2. Պահեստային պահատվության պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե դրա կնքելը և ապրանքը պահեստ ընդունելը հավաստված է պահեստային փաստաթղթով (հոդված 839):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
