Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 351 — Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 351AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 351 — Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 351. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները 1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն` 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) դիմողի անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն, 3) պարտապանի անունը (անվանումը), նրա բնակվելու (գտնվելու վայրի) հասցեն, կամ նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվող

Ամբողջ Տեքստ

Հոդված 351. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները 1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն` 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) դիմողի անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն, 3) պարտապանի անունը (անվանումը), նրա բնակվելու (գտնվելու վայրի) հասցեն, կամ նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի գտնվելու վայրի հասցեն (հասցեները), եթե դատական ակտը ենթադրում է նաև կատարում, 4) օտարերկրյա դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, 5) դիմողի խնդրանքը` ճանաչելու և կատարման թույլատրելու օտարերկրյա դատական ակտը, 6) դիմումը ներկայացնելու շարժառիթները, 7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին պետք է կցվեն` 1) օտարերկրյա դատական ակտը կամ դրա` օտարերկրյա դատարանի կողմից հաստատված պատճենը, 2) օտարերկրյա դատարանի կողմից հաստատված փաստաթուղթ, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, եթե դա չի հետևում դատական ակտի բովանդակությունից, 3) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, թե ինչ չափով կամ որ ժամանակից է կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը, եթե այն նախկինում կատարվել է, 4) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ դատավարությանը չմասնակցած կողմը, իսկ վերջինիս մոտ դատավարական գործունակության բացակայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, 5) ներկայացուցչի լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվել է ներկայացուցչի կողմից, 6) փաստաթուղթ, որը հաստատում է պայմանագրային ընդդատության գործերով կողմերի համաձայնությունը, 7) սույն մասով նախատեսված փաստաթղթերի պատշաճորեն վավերացված հայերեն թարգմանությունները:

3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն հոդվածի պահանջների խախտմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել