ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 307 — Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը 1.
Ամփոփում
Հոդված 307. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը 1. Ցուցմունքի դեպոնացում կատարելու միջնորդությունը պետք է բովանդակի դրա անհրաժեշտության հիմնավորումները, ինչպես նաև վարույթի այն մասնակիցների մասին տվյալներ, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է դեպոնացմանը։ 2. Միջնորդությունը ներկայացնողը դրան կցում է իր տիրապետման ներքո գտնվող բոլոր այն նյութերը, որոնք դեպոնացման մասնակիցներին հնարավորություն կտան պատշաճորեն իրականացնելու հակընդդեմ հարցման իրավունք
Ամբողջ Տեքստ
Հոդված 307. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը 1. Ցուցմունքի դեպոնացում կատարելու միջնորդությունը պետք է բովանդակի դրա անհրաժեշտության հիմնավորումները, ինչպես նաև վարույթի այն մասնակիցների մասին տվյալներ, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է դեպոնացմանը։
2. Միջնորդությունը ներկայացնողը դրան կցում է իր տիրապետման ներքո գտնվող բոլոր այն նյութերը, որոնք դեպոնացման մասնակիցներին հնարավորություն կտան պատշաճորեն իրականացնելու հակընդդեմ հարցման իրավունքը։
3. Դատարանը որոշմամբ մերժում է ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը, եթե այն հիմնավորված չէ, կամ դրա հիմնավորումները համոզիչ չեն։
4. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը մերժելու դեպքում նույն միջնորդության ներկայացումը թույլատրվում է, եթե դեպոնացումը հիմնավորելու համար բերվում են նոր էական փաստարկներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
