ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 16 — Անտառների պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը 1.
Ամփոփում
Հոդված 16. Անտառների պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը 1. Անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում են անտառների կայուն կառավարման, անտառների քանակական և որակական փոփոխությունների պարբերական գրանցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկությունն
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Անտառների պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը 1. Անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում են անտառների կայուն կառավարման, անտառների քանակական և որակական փոփոխությունների պարբերական գրանցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով:
2. Անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման տվյալները կարող են օգտագործվել անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման, անտառների նպատակային, ինչպես նաև գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով:
3. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
4. Անտառային պետական կադաստրի և անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար:
5. Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
