Գալստյան — ԵԿԴ/0058/11/09
Ամփոփում
քննելով դիմող Ֆրունզիկ Խաչիկի Գալստյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 2 1. 2008 թվականի ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 49104408 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ՛ԱՄՖ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Սողոմոնյանի կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու փաստի առթիվ: 2008 թվականի մայիսի
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0058/11/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0058/11/09
Նախագահող դատավոր
Ս.Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
քարտուղարությամբ
մասնակցությամբ բողոք բերած անձ
2010 թվականի մարտի 26-ին
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
Լ.ՍԻՄՈՆՅԱՆԻ
Երևան
քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննելով դիմող Ֆրունզիկ Խաչիկի Գալստյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
2
1. 2008 թվականի ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 49104408 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ՛ԱՄՖ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Սողոմոնյանի կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու փաստի առթիվ:
2008 թվականի մայիսի 24-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչ Հ.Մանգոյանի 2009 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Ռ.Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրա գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 214-րդ, 325-րդ հոդվածների հանցակազմերի բացակայության հիմքով, իսկ Հովսեփ և Ֆրունզիկ Գալստյանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոգրյալ որոշումը ՛ԱՄՖ ՍՊԸ-ի հիմնադիրներ Բենիկ Հարությունյանի, Հովսեփ և Ֆրունզիկ Գալստյանների կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, որը ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հ.Սարգսյանի 2009 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ մերժվել է:
2. Թիվ 49104408 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ Բ.Հարությունյանը, Հ.Գալստյանը և Ֆ.Գալստյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ մերժվել է:
3. Նույն անձանց վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Հ.Գալստյանը և Ֆ.Գալստյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանը:
Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ
3
հոդվածի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Ֆ.Գալստյանի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար): Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. 2008 թվականի հունիսի 23-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Երևան քաղաքի Մյասնիկյանի տարածքային հարկային տեսչությունից ՛ԱՄՖ ՍՊԸ-ի հարկային գործն առգրավելու մասին (տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 87): 2008 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատնից ՛ԱՄՖ ՍՊԸ-ի մաքսային թղթապանակն առգրավելու մասին (տե'ս քրեական գործ, հատոր 3րդ, էջ 92):
6. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ռ.Քոչարյանի 2008 թվականի հուլիսի 29-ի թիվ 6852/4-4 գրությամբ նախաքննության մարմնին է ներկայացվել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության տեղեկատվական բազայում ՛ԱՄՖ ՍՊԸ-ի կողմից 1999-2008 թվականների ընթացքում կատարված առևտրային գործարքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը (տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, էջեր 233-235):
7. Նախաքննության մարմնի 2008 թվականի հունիսի 17-ի որոշման հիման վրա, ՛ԱՄՖ ՍՊԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության կողմից կատարվել է ստուգում, որի արդյունքներով կազմվել է թիվ 343-Ա ակտը: Ստուգման ակտում նշվել է` ՛Ստուգման ընթացքում առկա չէին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, դրամարկղի գրքերը (միայն ներկայացվել է դրամարկղի գիրքը, որը սկսվում է 2004 թվականի հունվարից մինչև 2006 թվականի հոկտեմբեր ամիսը, գիրքը փակված չէ), ինչպես նաև անալիտիկ և սինթետիկ հաշվառման փաստաթղթերը:
4
Ստուգման ակտում ուսումնասիրության է ենթարկվել ՛ԱՄՖ ՍՊԸ-ի 1999-2008 թվականների
ֆինանսատնտեսական
գործունեությունն
ըստ
դրվագների
(տե'ս
քրեական գործ, հատոր 9-րդ, էջեր 7-24):
8. Նախաքննության մարմնի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նշանակվել
է
դատահաշվապահական
և
դատատնտեսագիտական
համալիր
փորձաքննություն, ինչի արդյունքում կազմվել է թիվ 09-0005 եզրակացությունը: Փորձագետները
թիվ
343-Ա
ստուգման
ակտում
շարադրված
դրվագների
շրաջանակներում իրականացրել են ուսումնասիրություն` ՛ԱՄՖ ՍՊԸ-ի կողմից կատարված
ծախսերի,
հաշվապահական
և
կնքված
գործարքների
ֆինանսատնտեսական
իրականացման
բնույթի
խախտումների
ընթացքում
և
դրանց
հետևանքով պատճառված վնասի առկայության կամ բացակայության վերաբերյալ ըստ հետևյալ դրվագների`
Դրվագ 1-ին. 2001-2004 թվականներին ՛Հայռուսգազարդ ՓԲԸ-ն ՛ԱՄՖ ՍՊԸ-ին պարտք է եղել ընհանուր 3.2 մլն ԱՄՆ դոլար, որն աստիճանաբար մարվել է: Նշված գումարից
ՍՊԸ-ի
տնօրեն
Ռ.Սողոմոնյանը,
առանց
մյուս
բաժնետերերին
տեղեկացնելու, կատարել է փոխանցումներ, մասնավորապես`
66.6 մլն ՀՀ դրամ ՛Տոնտոն ինվեստիցիոն ՍՊԸ-ին,
126.0 մլն ՀՀ դրամ ՛Յունայթեդ Թրավել ՍՊԸ-ին,
70.0 մլն ՀՀ դրամ ՛Գազամեր ՍՊԸ-ին,
160.0 հազ. ԱՄՆ դոլար` գործով չպարզված շվեյցարական բանկին,
37.0 մլն ՀՀ դրամ ՍՊԸ-ի փոխտնօրեն Հ.Ավագյանի հաշվեհամարին: Դրվագ 2-րդ. ՛ԱՄՖ ՍՊԸ-ի միջոցներով 1997 թվականին ՛Լույս ԱԿ-ից 70.0 մլն
ՀՀ դրամով ձեռք է բերվել Երևան քաղաքի Մելիքյան 3 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզը, որը ձևակերպվել է ՛Սաֆե ՍՊԸ-ի անվամբ, որի հիմնադիրն է հանդիսացել
Ռ.Սողոմոնյանի
ընկեր,
՛Հայգազարդ
ՊՓԲԸ-ի
նախկին
տնօրեն
Կ.Իսրայելյանի եղբայր Արմեն Իսրայելյանը: Կ.Իսրայելյանը, Ռ.Սողոմոնյանի հետ պայմանավորվածության գալով, 17.01.2005 թվականին մանկապարտեզի շենքը և հողամասը 22.3 մլն ՀՀ դրամով վաճառել են Մարտին Թորոսյանին: (…) Դրվագ 3-րդ. Ռ.Սողոմոնյանը 13.07.2006 թվականին ՛ԱՄՖ ՍՊԸ-ի անվամբ գործունեության ծրագիր է ներկայացրել ՛Զարգացման հայկական բանկ ԲԲԸ-ին: Ռ.Սողոմոնյանը նույն բանկին ներկայացրել է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի արձանագրություն, համաձայն որի` բաժնետերերը մասնակցել են ժողովին և որոշել վարկ ստանալու համար դիմել բանկին: Ըստ հարցաքննված մյուս երեք բաժնետերերի` նման ժողով չի կայացել և իրենք այդ մասին չեն իմացել: Արդյունքում ՛Զարգացման հայկական բանկ ԲԲԸ-ից ՛ԱՄՖ ՍՊԸ-ն ստացել է 54.6 մլն ՀՀ դրամի վարկ, որն օգտագործել է ոչ նպատակային: (…)
5
Դրվագ 4-րդ. ՛ԱՄՖ ՍՊԸ-ն 2006 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությանը պարտք է եղել 40 մլն ՀՀ դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ.
ա) Ռ.Սողոմոնյանը, առանց ՛ԱՄՖ ՍՊԸ-ի բաժնետերերի համաձայնության, ՍՊԸի անվամբ երաշխիք նամակ է տվել ընկերության փոխտնօրեն Հ.Ավագյանի կողմից ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ից վերցրած 38.0 հազ. ԱՄՆ դոլար վարկի համար, ինչի արդյունքում ՍՊԸ-ն կրել է համապարտ պատասխանատվություն,
բ) 12 մլն ՀՀ դրամը ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ի վերաբերյալ դատարանում քննվող գործերով քաղաքացիական հայցերի չվճարված վարկերի դիմաց պետական տուրքն է,
գ) 25 մլն ՀՀ դրամը ՛ԱՄՖ ՍՊԸ-ի պարտքն է ՛Միավորված բանկ ԲԲԸ-ին այն դեպքում, երբ ՍՊԸ-ն բանկում` սեփական հաշվարկային հաշվեհամարին ունեցել է 17 մլն ՀՀ դրամի միջոցներ, սակայն բանկի լուծարման ժամանակ Ռ.Սողոմոնյանը չի գրանցել ՛ԱՄՖ ՍՊԸ-ն որպես պարտատեր և չի կատարել մասնակի մարում: Վերը նշված պարտքը ՀՀ ֆինանսների նախարարությունը զիջել է ՛Տոնտոն ինվեստիցիոն
ՍՊԸ-ին,
որի
դիմաց
Ռ.Սողոմոնյանը,
առանց
՛ԱՄՖ
ՍՊԸ-ի
բաժնետերերին տեղյակ պահելու, գրավադրել է ՛Սպորտ ԲԲԸ-ի` ՛ԱՄՖ ՍՊԸ-ի սեփականություն
հանդիսացող
56%`
2972
հատ
հասարակ
անվանական
բաժնետոմսերը, որոնց իրական արժեքն ըստ ՛Էսկո կոնցեռնի գնահատման կազմում է 200.0 մլն ՀՀ դրամ: (…)
Դրվագ 5-րդ. 19.10.2006 թվականին Ռ.Սողոմոնյանը ՛ԱՄՖ ՍՊԸ-ի անվամբ Տիգրան Մնացականյանից փոխառությամբ, 12 օր ժամկետով, վերցրել է 41 մլն ՀՀ դրամ, պայմանագրով սահմանվել է, որ ժամանակին գումարը չվճարելու դեպքում առաջանում է 5 մլն ՀՀ դրամ տույժ և չվճարված գումարի դիմաց` օրական 0.2% տուգանք: Գումարը ժամանակին չի վճարվել, և Տ.Մնացականյանը դիմել է դատարան, 25.11.2006 թվականին դատարանը որոշում է կայացրել ՛ԱՄՖ ՍՊԸ-ից հօգուտ Տ.Մնացականյանի բռնագանձել 54 մլն ՀՀ դրամ: Ռ.Սողոմոնյանի կողմից դատարանի որոշումը չի բողոքարկվել: Ռ.Սողոմոնյանը գումարի փոխարեն Տ.Մնացականյանին է հանձնել ՛ԱՄՖ ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող` Երևանի Ահարոնյան փողոցի 16 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը, որի արժեքն ըստ ՛Էքսպերտ ՍՊԸ-ի գնահատման տվյալ ժամանակաշրջանում կազմել է 240 մլն ՀՀ դրամ: (…) Դրվագ
6-րդ.
Ռ.Սողոմոնյանը,
Երևանի
Ջրվեժ
թաղամասում
՛Հիդրոապարատ ԲԲԸ-ի` ՛ԱՄՖ ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող
գտնվող
65%`
132.615 հատ անվանական հասարակ բաժնետոմսերը, առանց ՛ԱՄՖ ՍՊԸ-ի բաժնետերերին տեղյակ պահելու, Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով օտարել է ՛Հայգազարդ ՊՓԲԸ-ին` որպես 1.62 մլրդ ՀՀ դրամ պարտքի մի մասի մարում: Բաժնետոմսերը գնահատվել են 265.2 մլն ՀՀ դրամ: ՛Հայգազարդ ՊՓԲԸ-ին ՛ԱՄՖ ՍՊԸ-ի պարտքը գոյացել է հետևյալ կերպ. 31.05.2000 թվականին ՛Հայգազարդ
6
ՊՓԲԸ-ի և ՛ԱՄՖ ՍՊԸ-ի միջև կնքվել է պահանջի իրավունքը զիջելու մասին համաձայնագիր, որի համաձայն` ՛Նաիրիտ ԳԱ ՊՓԲԸ-ի կողմից մինչև 1997 թվականին օգտագործված բնական գազի դիմաց ՛Հայգազարդ ՊՓԲԸ-ին պարտք մնացած 1.62 մլրդ ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունքը զիջվել է ՛ԱՄՖ ՍՊԸ-ին: Նույն պայմանագրով Ռ.Սողոմոնյանը պարտավորվել է պարտքը մարել մինչև 2004 թվականի հունվար ամիսը: 2001 թվականի հունվարին Ռ.Սողոմոնյանը, չունենալով այդ իրավունքը, ՛Հիդրոապարատ ԲԲԸ-ի ամբողջ գույքը գրավադրել է ՛Հայգազարդ ՊՓԲԸ-ում: Ռ.Սողոմոնյանը չի վճարել պարտքից որևէ լումա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում
՛ԱՄՖ
ՍՊԸ-ի
հաշվարկային
հաշիվներում,
տարբեր
բանկերում, ինչպես նաև ՛Հայռուսգազարդ ՓԲԸ-ում մուտքագրվել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամից ավելի դրամական միջոցներ: (…)
Դրվագ
7-րդ.
1998
թվականին
՛ԱՄՖ
ՍՊԸ-ի
բաժնետեր
Հ.Գալստյանն
ընկերության գումարներով ՌԴ Կալինինգրադ քաղաքում գտնվող նավաշինարարական կոմբինատից ձեռք է բերել 2 հատ ձկնորսական նավ, ընդհանուր 500.0 հազ. ԱՄՆ դոլարով: Նավերը ձևակերպվել են ՛GAAS Fisheries Limited ընկերության անվամբ և պետք
է
աշխատեին
Գանայի
Հանրապետությունում:
Նավերի
ձեռք
բերման,
շահագործման, ձևակերպման և մյուս բոլոր հարցերով ՛ԱՄՖ ՍՊԸ-ի անունից հանդես է եկել Ռ.Սողոմոնյանի ընկեր Կ.Իսրայելյանը: Նշված նավերի հետագա ճակատագիրը պարզված չէ: (…)
Դրվագ 8-րդ. Ռ.Սողոմոնյանը 04.03.2002 թվականին ՛Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա ԲԲԸ-ի` ՛ԱՄՖ ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 51%` 3189 հատ անվանական հասարակ բաժնետոմսերը ՛Տոնտոն ինվեստիցիոն ՍՊԸ-ի միջոցով 6.4 մլն ՀՀ դրամով վաճառել է եղբորը` Վարազդատ Հովհաննիսյանին, առանց ՛ԱՄՖ ՍՊԸ-ի բաժնետերերին տեղյակ պահելու: (…)
Դրվագ 9-րդ. 24.02.2000 թվականին Ռ.Սողոմանյանը և ՛ԱՄՖ ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ Հ.Ավագյանը, համաձայնության գալով ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Առաքելյանի և ՛Հայկաբել ՓԲԸ-ի բաժնետեր Աշոտ Սաֆարյանի հետ, ՛ԱՄՖ ՍՊԸ-ի 6 աշխատակիցների անվամբ ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ում ձևակերպել են 1.060 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից փաստացի ստացվել է ընդամենը 260 հազ. ԱՄՆ դոլարը, որը տրվել է Ռ.Սողոմոնյանին, իսկ 800 հազ. ԱՄՆ դոլար վարկը չի ստացվել, ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ն այդ գումարի հաշվին ուղղակի փաստաթղթային ձևակերպմամբ ցույց է տվել որպես Ա.Սաֆարյանի 700 հազ. ԱՄՆ դոլար վարկի մարում և ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ի բաժնետեր Սուրեն Ազատյանի անունով 100 հազ. ԱՄՆ դոլար` որպես ավանդ: Ռ.Սողոմոնյանը վերոհիշյալ վարկերի դիմաց, առանց ՍՊԸ-ի բաժնետերերի իմացության և նրանց հետ համաձայնեցնելու, ՛ԱՄՖ ՍՊԸ-ի անունից ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ի հետ կնքել է երաշխիքային պայմանագրեր: ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ն դիմել է
7
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որի վճռով չստացված վարկերի և դրանց վրա հաշվարկված տոկոսների դիմաց ՛ԱՄՖ ՍՊԸ-ն ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ի նկատմամբ ստանձնել է 1.172 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություն: Նույն ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված է եղել քրեական գործ` վերը նշված վարկերի անօրինական ձևակերպման փաստով: Դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն Ռ.Սողոմոնյանը, առանց բաժնետերերի հետ խորհրդակցելու, բողոքները դատարանից հետ է վերցրել: 15.11.2001 թվականին ՛Տրաստ բանկ ՓԲԸ-ն 1.172 մլն ԱՄՆ դոլարի պարտքը զիջել է ՛Հայաստան համահայկական հիմնադրամ-ին` իր ունեցած պարտքի դիմաց, արդյունքում` ՛ԱՄՖ ՍՊԸ-ն ստանձնել է պարտավորություն և վճարել 812 հազ. ԱՄՆ դոլար, իսկ չստացված վարկերի դիմաց վճարել է 119 հազ. ԱՄՆ դոլար տոկոսներ: Վերը նշված քրեական գործի քննության ընթացքում Ռ.Սողոմոնյանը հրաժարվել է ներկայացնել քաղաքացիական հայց` մոտ 1.400 մլն ԱՄՆ դոլարի չափով` պատճառաբանելով, թե քաղաքացիական հայցը կներկայացնի դատարանում, սակայն
23.04.2003
թվականին
քրեական
գործով
կայացվել
է
մեղադրական
դատավճիռ, որով հաստատվել է վերը նշված վարկերը ձևականորեն տրամադրելու հանգամանքները: Դատաքննության ընթացքում և դատավճիռը հրապարակելուց հետո Ռ.Սողոմոնյանն այդպես էլ քաղաքացիական հայց չի ներկայացրել և չի ճանաչվել որպես տուժող, որի արդյունքում ՛ԱՄՖ ՍՊԸ-ն կրել է 1.400 մլն ԱՄՆ դոլարի վնաս: (…)
Դրվագ 10-րդ.
1)
Համաձայն
քրեական
գործում
առկա
եռակողմ
փոխադարձ
ակտերի`
՛Հայռուսգազարդ ՓԲԸ-ին թվով 16 կազմակերպություն 36 դեպքով պարտք են եղել ընդհանուր 202.561.100 ՀՀ դրամ: Այդ փոխադարձ ակտերով ՛Հայռուսգազարդ ՓԲԸն ՛ԱՄՖ ՍՊԸ-ին է զիջել հիշյալ կազմակերպությունների պարտքի պահանջի իրավունքը,
իր
հերթին
՛ԱՄՖ
ՍՊԸ-ի
հետ
կատարելով
փոխադարձ
պարտավորությունների հաշվանցումներ: Արդյունքում նշված կազմակերպությունները պարտք
են
մնացել
Հաշվապահական
բացակայության
՛ԱՄՖ
անալիտիկ
պատճառով
ՍՊԸ-ին
և
ընդհանուր
սինթետիկ
հնարավոր
չէ
202.561.100
հաշվառման
պարզել,
թե
ՀՀ
դրամ:
փաստաթղթերի
նշված
պարտքերը
վերադարձվել են ՛ԱՄՖ ՍՊԸ-ին, թե` ոչ:
2) Հ.Գալստյանի կողմից ներկայացված ՛Միավորված բանկ ԲԲԸ-ի 22.02.2008 թվականի թիվ 06 գրության համաձայն` ՛ԱՄՖ ՍՊԸ-ն 14.08.2000 թվականին մարել է թվով 4 ֆիզիկական անձանց ՛Միավորված բանկ ԲԲԸ-ում ունեցած վարկերը, մասնավորապես.
8
ա) Ա.Գասպարյանի վարկը կազմել է 30.000 ԱՄՆ դոլար, մարվել է 30.000 ԱՄՆ դոլար վարկը և 11.522.30 ԱՄՆ դոլար վարկի տոկոսը,
բ) Է.Փոքրիկյանի վարկը կազմել է 29.893 ԱՄՆ դոլար, որը մարվել է ամբողջությամբ,
գ) Ս.Մխիթարյանի վարկը կազմել է 8.000 ԱՄՆ դոլար, մարվել է 8.000 ԱՄՆ դոլար և 4.568 ԱՄՆ դոլար վարկային երաշխիքով տրված գումար,
դ) Ա.Իսրայելյանի վարկը կազմել է 12.000 ԱՄՆ դոլար, որը մարվել է ամբողջությամբ:
3) ՛Արդշինբանկ ՓԲԸ-ի և ՛Հայխնայբանկ ՓԲԸ-ի դրամարկղների չեկերով Հ.Ավագյանը ստացել է 53.630.000 ՀՀ դրամ, Ռ.Հովհաննիսյանը` 88.150.000 ՀՀ դրամ և Ա.Զաքարյանը` 282.803.000 ՀՀ դրամ: Նշված գումարների հետագա ծախսերի վերաբերյալ թե' ստուգմամբ, թե' փորձաքննությամբ զուտ հաշվապահական և տնտեսագիտական տեսանկյունից հնարավոր չի եղել որևէ պարզաբանում տալ, քանի որ բացակայում են ՛ԱՄՖ ՍՊԸ-ի տվյալ ժամանակաշրջանին վերաբերող դրամարկղի գրքի և հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը:
9.
Դատահաշվապահական
և
դատատնտեսագիտական
համալիր
փորձաքննության արդյունքում արվել են հետևյալ հետևությունները.
ա) Համալիր փորձաքննությամբ հնարավոր չէ պարզել, թե ՛ԱՄՖ ՍՊԸ-ի կողմից 1999-2008 թվականներին իրականացված ֆինանսատնտեսական գործունեությունը սահմանված կարգով փաստաթղթավորվել և հաշվապահական ձևակերպումներ ստացել են և հաշվառման կարգի խախտումներով են կատարվել, թե` ոչ, քանի որ ընկերության
սկզբնական
և
սինթետիկ
հաշվառման
փաստաթղթերը,
գրանցամատյանները, դրամարկղային գրքերը և հաշվապահական ձևակերպումները լրիվությամբ չեն պահպանվել:
բ)
՛ԱՄՖ
ՍՊԸ-ի
1999-2008
թվականների
ընթացքում
իրականացված
ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ կազմված փաստաթղթերի և դրանց հիման վրա տրված հաշվապահական ձևակերպումների, ինչպես նաև գրանցամատյանների և
դրամարկղային գրքերի ամբողջությամբ չպահպանման
հետևանքով, թե' ստուգմամբ և թե' համալիր փորձաքննությամբ հնարավոր չէ պարզել, թե 1999-2008 թվականների ընթացքում ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացնելու ժամանակ կոնկրետ ինչպիսի խախտումներ են թույլ տրվել և դրանց հետևանքով ընկերությանը որքան վնաս է պատճառվել:
գ) Թիվ 343-Ա ակտում արձանագրված դրվագների վերաբերյալ քրեական գործում առկա փաստաթղթերում արտացոլված տվյալների համաձայն` ՛ԱՄՖ ՍՊԸ-ն սույն եզրակացության հետազոտական մասում նշված 1-ին դրվագով կրել է 103.6 մլն ՀՀ
9
դրամի ուղղակի վնաս, իսկ թիվ 5-րդ և 8-րդ դրվագներով` 139.387 մլն ՀՀ դրամի անուղղակի վնաս:
դ) ՛ԱՄՖ ՍՊԸ-ի տնօրինության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել դեբիտորական պարտքերի մարման ուղղությամբ, որի արդյունքում ընկերությունը չմարված դեբիտորական պարտքերի գումարի չափով կրել է վնաս: ե)
՛ԱՄՖ
ՍՊԸ-ի
1999-2008
թվականների
ընթացքում
իրականացված
ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ կազմված փաստաթղթերի և դրանց հիման վրա տրված հաշվապահական ձևակերպումների, ինչպես նաև գրանցամատյանների ու դրամարկղային գրքերի ամբողջությամբ չպահպանման հետևանքով,
հնարավոր
չէ
պարզել,
թե
ընկերությունն
իրականացված
ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում ազատ շրջանառու միջոցներ ունեցել է, թե` ոչ, եթե այո, ապա արդյոք այդպիսիք բավարար էին նույն ժամանակահատվածում
ընկերության
ունեցած
պարտավորությունները
մարելու
համար (տե'ս քրեական գործ, հատոր 12-րդ, էջեր 37-68):
10. Առաջին ատյանի դատարանն իր 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման մեջ նշել է` ՛Ուսումնասիրելով բողոքը և ներկայացրած նյութերը, դատարանը գտնում է, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ուստի բողոքը պետք է մերժել (տե'ս նյութեր, էջ 114):
11. Վերաքննիչ դատարանն իր 2009 թվականի նոյեմբերի 11-ի որոշման մեջ նշել է` ՛Այսպիսով, վերաքննիչ քրեական դատարանը հանգեց այն հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանը պահպանելով ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները` կայացրել է օրինական և հիմնավորված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել(տե'ս նյութեր, էջ 174):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքաբերը գտնում է, որ դատարանների կայացրած որոշումներն ապօրինի և անհիմն են, պատճառաբանված չեն և չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից:
13. Բողոքի հեղինակը, ըստ դրվագների վերլուծելով սույն գործով իրականացված ստուգման ակտի և համալիր փորձաքննության եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, եզրակացնում է, որ Ռ.Սողոմոնյանը, հանդիսանալով ՛ԱՄՖ ՍՊԸ-ի տնօրեն,
իր
լիազորություններն
օգտագործել
է
կազմակերպության
շահերին
10
հակառակ,
իրավունք
վերապահող
կեղծ
փաստաթղթեր
պատրաստելու
և
օգտագործելու եղանակով վատնել է ընկերությանը պատկանող գույքը` դրանով իսկ ընկերության մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Ըստ բողոքաբերի` մինչդատական վարույթն իրականացնող մարմինը մի շարք դրվագներով չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, իսկ որոշ դրվագներով
օբյեկտիվորեն
չի
գնահատել
Ռ.Սողոմոնյանի
մեղավորությունը
հաստատող ապացույցները, ինչի արդյունքում անհիմն որոշում է կայացրել նրա նկատմամբ
հանցակազմի
հետապնդում
բացակայության
չիրականացնելու
մասին,
պատճառաբանությամբ
իսկ
դատարանները,
քրեական
անտեսելով
քրեադատավարական օրենքի վերոգրյալ խախտումները, հաստատել են նշված որոշումը:
14. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 11-ի որոշումները և վերացնել քննիչ Հ.Մանգոյանի կողմից 2009 թվականի ապրիլի 22-ին կայացված` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների դատական ակտերն արդյոք օրինական, հիմնավորված և պատճառաբանված են:
16. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր
խախտված
իրավունքները
վերականգնելու
պայմաններում,
արդարության
բոլոր
(…)
պահանջների
համար
հավասարության
պահպանմամբ,
անկախ
և
անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` ՛1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: (…)
4. (…) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ
բողոքները
պետք
է
մանրակրկիտ
ստուգի
քրեական
իրականացնող մարմինը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն`
վարույթն
11
՛1. (…) Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան (…)
10. Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում (…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` ՛1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները:
17.
Մինչդատական
վարույթի
նկատմամբ
իրականացվող
դատական
վերահսկողությունը նպատակ է հետապնդում նպաստել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը, այդ թվում` հանցագործությունների բացահայտմանը, անձի, հասարակության և պետության պաշտպանությանը հանցագործություններից: Միևնույն
ժամանակ
դատական
վերահսկողությունն
անձի
սահմանադրական
իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, ինչն էականորեն բարձրացնում է քրեական դատավարության այդ փուլում դատարանների կողմից կայացվող որոշումների իրավական նշանակությունը: Ուստի մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում դատարանների կողմից օրինականությունից շեղվող, չհիմնավորված, չպատճառաբանված կամ ոչ պատշաճ պատճառաբանված որոշումների կայացումն անընդունելի է: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի
358-րդ
հոդվածով
սահմանված`
դատավճռին
ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները
վերաբերելի
են
նաև
մինչդատական
վարույթի
նկատմամբ
իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):
18. Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված` եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
12
19. Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի
չպատճառաբանված
լինելը
հանգեցնում
է
քրեական
դատավարության
կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
20. Սույն որոշման նախորդ կետում շարադրված մոտեցմանը համահունչ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված
որոշումների
չպատճառաբանվածությունը
կամ
ոչ
բավարար
պատճառաբանվածությունը դիտելով որպես ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
հոդվածի
1-ին
պաշտպանության
մասով
մասին
երաշխավորված`
եվրոպական
անձի
արդար
կոնվենցիայի
դատական
6-րդ
քննության
իրավունքի խախտում (տե'ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v.
Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02):
21. Ինչպես երևում է դիմողներ Բ.Հարությունյանի, Հ.Գալստյանի և Ֆ.Գալստյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման ուսումնասիրությունից դրանում իսպառ բացակայում է պատճառաբանական մասը (տե'ս սույն որոշման 10-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, նշելով, որ ՛բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ուստի բողոքը պետք է մերժել, իր նշված հետևությունները պատճառաբանելու համար որևէ փաստարկ չի բերել`
դրանով
իսկ
հնարավորությունը
սահամանափակելով
լիարժեք
դատական
վերադաս
ստուգման
դատական
ենթարկելու
ատյանի
բողոքարկվող
դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Արդյունքում` խախտվել են դիմողների` ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության
Սահմանդրությամբ
և
մասին
քրեադատավարական
եվրոպական
օրենքով
կոնվենցիայով,
երաշխավորված
ՀՀ
արդար
դատական քննության իրավունքը:
22. Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով
ստորադաս
դատարանների
դատական
ակտերի
օրինականության
և
հիմնավորվածության վերաբերյալ հետևություն անել հնարավոր չէ, իսկ Վերաքննիչ
13
դատարանի հետևությունն այն մասին, որ ՛ընդհանուր իրավասության դատարանը, պահպանելով ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական և հիմնավորված որոշում (տե'ս սույն որոշման 11-րդ կետը), հիմնազուրկ է:
23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` ՛1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ
սույն
օրենսգրքի
սկզբունքների
և
այլ
ընդհանուր
դրույթների
խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել
են
գործի
հանգամանքների
բազմակողմանի,
լրիվ
և
օբյեկտիվ
հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)
3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` (…) 10)
դատավճռում
իսպառ
բացակայում
է
դրա
նկարագրական-
պատճառաբանական մասը (…):
Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Առաջին ատյանի դատարանի ու Վերաքննիչ դատարանի որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
24. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել սույն որոշման 13-րդ կետում շարադրված նյութական և դատավարական
իրավունքի
նորմերի
ենթադրյալ
խախտումների
վերաբերյալ
փաստարկները. դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:
25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում դատարանների կողմից կայացվող որոշումների պատճառաբանված լինելու իրավական հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
26. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում մի շարք հարցերի վերաբերյալ արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք ուղղորդող նշանակություն կունենան Առաջին ատյանի դատարանի կողմից թիվ 49104408 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման դեմ բերված բողոքի քննության ժամանակ.
ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի
համաձայն`
՛Քրեական
դատավարություն
իրականացնող
մարմինները
պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում
քրեական
օրենսգրքերով
չթույլատրված
արարք
կատարած
14
յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը նախևառաջ պետք է պարզի, թե քրեական հետապնդում իրականացնող մարմինը ձեռնարկել է արդյոք
քրեադատավարական
օրենքով
նախատեսված
բոլոր
անհրաժեշտ
միջոցառումները` սույն գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, և ցուցաբերել է արդյոք բավարար ջանասիրություն ՛ԱՄՖ ՍՊԸ-ի
կողմից
կատարված
ծախսերի,
կնքված
գործարքների
իրականացման
ընթացքում հաշվապահական և ֆինանսատնտեսական բնույթի խախտումները և դրանց հետևանքով պատճառված վնասի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:
Մասնավորապես անհրաժեշտ է պարզել քրեական վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է արդյոք սույն որոշման 8-րդ կետում շարադրված դրվագների հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, կատարել է արդյոք առերեսումներ` նշված անձանց ցուցմունքների մեջ առկա հակասությունները պարզելու նպատակով, թե` ոչ: Քննության առարկա պետք է լինի նաև այն հարցը, թե սույն գործով նախաքննություն իրականացնող մարմինը պարզել է արդյոք, թե ՛ԱՄՖ ՍՊԸ-ի կողմից
կատարված
վերոգրյալ
գործարքները
՛Սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի իմաստով հանդիսացել են խոշոր գործարքներ և եթե այո, ապա ընկերության գործադիր կառավարում իրականացնող մարմինն օժտված էր արդյոք առանց ընկերության ընդհանուր ժողովի որոշման նման խոշոր գործարքներ կատարելու, ընկերության սեփականություն հանդիսացող գույքը գրավադրելու կամ օտարելու լիազորություններով:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ սույն գործով իրականացված թե՛ ստուգմամբ և թե՛ համալիր փորձաքննությամբ հնարավոր չի եղել պարզել, թե 1999-2008 թվականների ընթացքում ՛ԱՄՖ ՍՊԸ-ի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության ժամանակ կոնկրետ ինչպիսի խախտումներ են թույլ տրվել և դրանց հետևանքով ընկերությանը որքան վնաս է պատճառվել` ընկերության
ֆինանսատնտեսական
գործունեության
վերաբերյալ
կազմված
փաստաթղթերի և դրանց հիման վրա տրված հաշվապահական ձևակերպումների, ինչպես
նաև
գրանցամատյանների
և
դրամարկղային
գրքերի
ամբողջությամբ
պահպանված չլինելու հետևանքով (տե'ս սույն որոշման 7-րդ և 9-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանը պետք է պարզի, թե քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է արդյոք ՛ԱՄՖ ՍՊԸ-ի ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող վերոգրյալ փաստաթղթերի կազմման և պահպանման համար պատասխանատվություն
15
կրող անձանց շրջանակը և ձեռնարկել է արդյոք անհրաժեշտ միջոցառումներ նշված փաստաթղթերը գտնելու և քրեական գործի նյութերին կցելու համար:
բ) Համալիր փորձաքննության եզրակացության ուսումնասիրությունից երևում է, որ փորձագետները համապատասխան ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևության այն մասին, որ քրեական գործում առկա փաստաթղթերում արտացոլված տվյալների համաձայն` ՛ԱՄՖ ՍՊԸ-ն եզրակացության հետազոտական մասում նշված 1-ին դրվագով կրել է 103.600.000 ՀՀ դրամի ուղղակի վնաս, իսկ թիվ 5-րդ և 8-րդ դրվագներով` 139.387.000 ՀՀ դրամի անուղղակի վնաս: Բացի այդ, ընկերության տնօրինության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել դեբիտորական պարտքերի
մարման
ուղղությամբ,
որի
արդյունքում
ընկերությունը
չմարված
դեբիտորական պարտքերի գումարի չափով կրել է վնաս (տե'ս սույն որոշման 9-րդ կետի ՛գ և ՛դ ենթակետերը):
Ինչպես երևում է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման ուսումնասիրությունից, քրեական վարույթն իրականացնող մարմինը նշված դրվագներով հաստատված է համարել, որ այդ գործարքներով ՛ԱՄՖ
ՍՊԸ-ին,
անձանց
կամ
պետության
իրավունքներին
և
օրինական շահերին էական վնաս չի պատճառվել: Առաջին ատյանի դատարանը պետք է պարզի, թե ինչ ապացույցներով է ղեկավարվել քրեական վարույթն իրականացնող մարմինը նման հետևության հանգելիս, և արդյոք դրանք բավարար էին նման եզրակացություն անելու համար:
Բացի այդ, քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՛ԱՄՖ ՍՊԸ-ի
տնօրեն
Ռ.Սողոմոնյանը
13.07.2006
թվականին
ընկերության
անվամբ
գործունեության ծրագիր է ներկայացրել ՛Զարգացման հայկական բանկ ԲԲԸ-ին` միևնույն ժամանակ բանկին ներկայացնելով ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կեղծված արձանագրություն, համաձայն որի` բաժնետերերը մասնակցել են ժողովին և որոշել վարկ ստանալու համար դիմել բանկին: Արդյունքում` ՛Զարգացման հայկական բանկ ԲԲԸ-ից ՛ԱՄՖ ՍՊԸ-ն ստացել է 54.600.000 ՀՀ դրամի վարկ (տե'ս սույն որոշման 8-րդ կետը, դրվագ 3-րդ): Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ուսումնասիրությունից երևում է, որ քննիչը նշված դրվագով քրեական հետապնդում
չի
իրականացրել`
պատճառաբանելով,
որ
հիշյալ
փաստաթղթի
կազմումը կրել է զուտ ձևական բնույթ, դրանով ընկերությանը և որևէ այլ սուբյեկտի վնաս չի պատճառվել:
Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի
16
կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով (...), ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը (...) հանցագործություն է: Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի
վերլուծությունից,
այն
քրեական
պատասխանատվություն
է
նախատեսում իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական
այլ
փաստաթուղթ
կեղծելու
և
ակնհայտ
կեղծ
փաստաթուղթ
օգտագործելու համար, իսկ այդ ընթացքում որևէ այլ սուբյեկտի վնաս պատճառելը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշ չէ:
Առաջին ատյանի դատարանը պետք է ուսումնասիրություն կատարի նաև վերոգրյալի կապակցությամբ և իրավական գնահատական տա նշված դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի որոշմանը:
գ) Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը առգրավել է ՛ԱՄՖ ՍՊԸ-ի հարկային գործը և մաքսային թղթապանակը (տե'ս սույն որոշման 5-րդ կետը): Քրեական գործի նյութերում առկա են ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի թվով երկու գրություններ, որտեղ արտացոլված է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության
տեղեկատվական
բազայում
՛ԱՄՖ
ՍՊԸ-ի
կողմից
1999-2008
թվականների ընթացքում կատարված առևտրային գործարքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը (տե'ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը պետք է պարզի, թե արդյոք քրեական վարույթն իրականացնող մարմինը կատարել է անհրաժեշտ քննություն պարզելու համար` ՛ԱՄՖ ՍՊԸ-ի կողմից կատարված առևտրային գործարքներն արտացոլված են եղել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության տեղեկատվական բազայում, ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը արդյոք պատշաճ ձևակերպում է ստացել հարկային
ու
մաքսային
մարմիններում
և
ՍՊԸ-ի
ֆինանսատնտեսական
գործունեության արդյունքում ծագած հարկային և մաքսային պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, թե` ոչ:
27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 26-րդ կետի ՛ա, ՛բ և ՛գ ենթակետերում նշված հանգամանքների շուրջ ուսումնասիրություն կատարելուց հետո միայն
Առաջին
ատյանի
դատարանը
հնարավորություն
կունենա
անհրաժեշտ
հետևություններ անել թիվ 49104408 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում
չիրականացնելու
մասին
քննիչի
որոշման
օրինականության
ու
հիմնավորվածության վերաբերյալ և նշված որոշմանը տալ համապատասխան իրավական գնահատական:
17
Հաշվի
առնելով
վերը
շարադրված
հիմնավորումները
և
ղեկավարվելով
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմողներ Բենիկ Նիկոլայի Հարությունյանի, Ֆրունզիկ Խաչիկի Գալստյանի և Հովսեփ Խաչիկի Գալստյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0058/11/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
