«ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԼԱՆՔԸ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ԿՈՂՄՆՈՐՈՇԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 59 | «ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԼԱՆՔԸ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՑԱՆԿԻ՝ «ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ V ԳԼԽԻ 20-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 871
Ամբողջ Տեքստ
«ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԼԱՆՔԸ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՑԱՆԿԻ՝ «ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ V ԳԼԽԻ 20-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 871-Ն ՀՐԱՄԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ (ՀԴ-014-2013) I60 ԴԱՍԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՆԵՐԱՌՅԱԼ» ԵԶՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ջալալ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մարտի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ջալալ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արսեն Սարդարյան, Էդգար Այվազյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դրա հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածով հաստատված կողմնորոշիչ ցանկի «V. Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև դրա հետ համակարգային փոխկապակցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ ՀԴ-014-2013-ի I60 դասիչի «ներառյալ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված այն մեկնաբանությունը այնքանով, որքանով չի բացառվում ազատազրկման ձևով պատժի կիրառումը այն դեպքերում, երբ դրա կատարումը (ընդհանրապես կամ տվյալ պահին) անձին ենթարկում է անհամաչափ ֆիզիկական և/կամ հոգեկան վտանգի և, ըստ այդմ, չի կանխում անձի «հոգեֆիզիկական կազմաքանդումը» ճանաչել Սահմանադրության 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և 71-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթների հակասահմանադրական բովանդակության և (կամ) ՀՀ դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանության արդյունքում խախտվել են Սահմանադրության 23, 24, 25, 26, 27 և 71-րդ հոդվածները:
Դիմողը գտնում է, որ սույն դիմումով իր կողմից բարձրացվող սահմանադրաիրավական վեճը հանգում է նրան, որ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դրա հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածով հաստատված կողմնորոշիչ ցանկի «V. Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև դրա հետ համակարգային փոխկապակցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ ՀԴ-014-2013-ի I60 դասիչի «ներառյալ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված մեկնաբանության արդյունքում, այնքանով, որքանով չի բացառվում ազատազրկման ձևով պատժի կիրառումը այն դեպքերում, երբ դրա կատարումը (ընդհանրապես կամ տվյալ պահին) անձին ենթարկում է անհամաչափ ֆիզիկական և/կամ հոգեկան վտանգի և, ըստ այդմ, չի կանխում անձի «հոգեֆիզիկական կազմաքանդումը», որպես հետևանք առաջացնում է նշված նորմերի մեկնաբանության և ՀՀ Սահմանադրության 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 71-րդ հոդվածներով երաշխավորված հիմնարար իրավունքների, ինչպես նաև Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի հետ համատեղելիության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ»:
Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենսդրական կարգավորումը, ուղղված լինելով Սահմանադրության 23, 24, 25 և 26-րդ հոդվածների կենսագործման ապահովմանը և պետության «պատժելու» իրավունքի (լիազորության, սահմանադրաիրավական պարտականության) սահմանափակման սահմաններ դնելուն (շրջանակավորելուն), բացառում է դատարանների որևէ հայեցողության հնարավորություն նշված հարցով: Ըստ Դիմողի՝ պետության «պատժելու» իրավունքի (լիազորության, սահմանադրաիրավական պարտականության) իրականացումը սահմանափակված է մարդու հիմնարար իրավունքներով և չի կարող իրականացվել այնպիսի պայմաններում, երբ պատժի նշանակումը կամ դրա կատարումը հանգեցնում է անձի արժանապատվության, կյանքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության խախտման:
Դիմողը նշում է, որ սույն գործով առաջացած սահմանադրաիրավական խնդիրը կապված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման իրավաչափության հետ, քանի որ «(...) ոչ թե Սահմանադրական դատարանի առջև բարձրացվում է հարց, թե արդյո՞ք դատարանը պետք է կիրառեր կամ չպետք է կիրառեր կոնկրետ նորմը տվյալ դեպքում, այլ իր բնույթով տրամագծորեն տարբերվող այլ հարց, թե արդյո՞ք վիճարկվող նորմին հաղորդած մեկնաբանությամբ փոփոխում է նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը` ընդլայնելով պետության պատժիչ լիազորության սահմանները մարդու հիմնարար իրավունքների հաշվին»:
Դիմողն այս առումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող հարցը ներկայացնում է նաև հետևյալ բովանդակությամբ. «(...) արդյո՞ք դատարանը, իր գնահատման ազատության լիազորության շրջանակներում բացահայտելով նորմի բովանդակությունը (...), իրավական նորմի մեկնաբանողական մեթոդաբանությամբ նորմով նախատեսված պայմանները բացահայտելիս վիճարկվող նորմին հաղորդած համապատասխան մեկնաբանությամբ արդյո՞ք չի փոփոխել նորմի փաստակազմի սահմանները և այդ կերպ արդյո՞ք չի ընդլայնել պետության` անձին պատժելու լիազորության շրջանակի բացարձակ՝ մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով սահմանված սահմանադրական սահմանները՝ հակասելով Սահմանադրության 71-րդ հոդվածով նախատեսված սկզբունքին և վերը նշված հիմնական իրավունքներին»։
Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված իրավակարգավորմանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթին՝ Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը վիճարկվող համապատասխան նորմում օգտագործված «ներառյալ» եզրույթը մեկնաբանել է որպես պարտադիր և սահմանափակող պայման` «միայն այն դեպքերում, երբ առկա է նաև գլխուղեղի անոթների անևրիզմայի պատռվածք նույնպես» նեղ մեկնաբանությամբ, որի արդյունքում՝ «ներառյալ» եզրույթը ստացել է սահմանափակող՝ «միայն» իմաստ ունեցող պարտադիր պայմանի նշանակություն։ Դիմողի պնդմամբ՝ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող տվյալ նորմին հաղորդված նման նեղ մեկնաբանության արդյունքում ընդլայնվել են պետության՝ անձին պատժելու իրավունքի (լիազորության, սահմանադրաիրավական պարտականության) սահմանադրական սահմանները։ Հավելելով՝ Դիմողը նշում է, որ պետության՝ անձին պատժելու իրավունքի (լիազորության, սահմանադրաիրավական պարտականության) սահմանադրական սահմանների ընդլայնմամբ է իր նկատմամբ նշանակվել ազատազրկման ձևով պատիժ, հետևաբար՝ վիճարկվող դրույթին տրված համապատասխան նեղ մեկնաբանությունը հանգեցրել է Սահմանադրության 23, 24, 25, 26 և 27-րդ հոդվածների խախտման:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես, նկատի ունենալով սույն անհատական դիմումով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Այսպիսով, սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ջալալ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 ապրիլի 2026 թվականի
ՍԴԱՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
