ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 900 — Պարտապանի հանդիպական պահանջները 1.
Ամփոփում
Հոդված 900. Պարտապանի հանդիպական պահանջները 1. Ֆինանսական գործակալի կողմից վճարման պահանջով պարտապանին դիմելու դեպքում պարտապանն իրավունք ունի, սույն օրենսգրքի 426-428 հոդվածներին համապատասխան, հաշվանցի ներկայացնել հաճախորդի հետ կնքված պայմանագրի վրա հիմնված իր դրամական պահանջները, որոնք պարտապանն ուներ այն ժամանակ, երբ ինքը ծանուցում էր ստացել պահանջը ֆինանսական գործակալին զիջելու մասին: 2. Պահանջները, որոնք պարտապանը կարող էր ներկայացնել հաճախո
Ամբողջ Տեքստ
Հոդված 900. Պարտապանի հանդիպական պահանջները 1. Ֆինանսական գործակալի կողմից վճարման պահանջով պարտապանին դիմելու դեպքում պարտապանն իրավունք ունի, սույն օրենսգրքի 426-428 հոդվածներին համապատասխան, հաշվանցի ներկայացնել հաճախորդի հետ կնքված պայմանագրի վրա հիմնված իր դրամական պահանջները, որոնք պարտապանն ուներ այն ժամանակ, երբ ինքը ծանուցում էր ստացել պահանջը ֆինանսական գործակալին զիջելու մասին:
2. Պահանջները, որոնք պարտապանը կարող էր ներկայացնել հաճախորդին` կապված վերջինիս կողմից պահանջի զիջման արգելքի կամ սահմանափակման մասին համաձայնության հետ, ֆինանսական գործակալի հետ ունեցած հարաբերություններում ուժ չունեն:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
