Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21 — Անտառների պահպանությունը 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21 — Անտառների պահպանությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 21. Անտառների պահպանությունը 1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից: 2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և

Ամբողջ Տեքստ

Հոդված 21. Անտառների պահպանությունը 1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից:

2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները պարտավոր են` ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները. բ) մշակել և իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման և մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել և վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները. գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը և գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Տարածքների անտառային հողերին հարակից լինելը որոշվում է տվյալ գործունեության բնապահպանական փորձաքննության հիման վրա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել