Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9912 մայիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-99)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 մայիսի 2020թ. ՍԴԱՈ - 99 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի և 388-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2020 թվականի ապրիլի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի ապրիլի 1-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԵԴ/0516/02/20 քաղաքացիական գործով որոշումը: Վերոհիշյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով որոշել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի և 388-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ «….հիմնավոր կասկած ունի, որ իր վարույթում գտնվող սույն գործով կայացվելիք որոշմամբ նշված կիրառման ենթակա իրավակարգավորումները սահմանադրականության առումով խնդիր ունեն, իսկ գործը չի կարող քննվել առանց սույն իրավակարգավորումների կիրառման, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվելիք դատական ակտը կխախտի անձի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես դրա բաղադրատարրեր հանդիսացող դատարանի մատչելիության և հասանելիության սկզբունքները, ինչպես նաև ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածը արդար դատաքննության իրավունքը, խնդրում է Սահմանադրական դատարանին որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների սահմանադրականության հարցը այդ թվում նաև իրավունքի բացի մասով, այնքանով, որքանով դրանք անձին զրկում են անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի ապրիլի 1-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, և առկա են գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքեր։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Հարկ է նշել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, այդ թվում դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջների, դիմումին կցվող նյութերի մասով, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, ի թիվս այլ հիմքերի եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (2-րդ կետ), ինչպես նաև եթե վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողությունը դադարել է, և այն չի կիրառվել կամ ենթակա չէ կիրառման (5-րդ կետ): Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 2020 թվականի ապրիլի 1-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման մեջ որպես գործի շրջանակներում կիրառելի օրենսդրություն է նշել նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասը: Ըստ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 12-րդ կետերով նախատեսված դեպքերի»: Ըստ այդմ, դիմողը նշում է, որ հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը տվյալ դատարանին ընդդատյա չլինելու հիմքով ենթակա չէ բողոքարկման: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոհիշյալ փաստումը, սակայն, չի բխում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումներից: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-298-Ն օրենքով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվել է փոփոխություն, համաձայն որի «1-ին և 12-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինվել են «12-րդ կետով նախատեսված դեպքի» բառերով: Հիշյալ օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 5-ին: Այլ կերպ 2020 թվականի հունվարի 5-ից տվյալ առաջին ատյանի դատարանին գործն ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Այս առումով հատկանշական է նաև այն, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի մարտի 18-ի որոշմամբ ԵԴ/0516/02/20 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, իսկ 2020 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան ինչպես վերը նշվեց հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը տվյալ դատարանին ընդդատյա չլինելու հիմքով բողոքարկման ենթակա չլինելու հիմնավորմամբ, և դա այն դեպքում, երբ 2020 թվականի հունվարի 5-ից արդեն իսկ ուժի մեջ էր մտել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխող վերը նշված օրենքը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից որպես տվյալ գործի շրջանակներում կիրառելի օրենսդրություն նշված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը դիմողի վկայակոչած խմբագրությամբ 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով, 2020 թվականի հունվարի 5-ից դադարել է և ենթակա չէ կիրառման: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիճարկում է նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի «Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները»: Վերոնշյալից ակնհայտորեն հետևում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նաև այն պնդումը, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերին: Այլ կերպ վիճարկվող դրույթը վերաբերելի է Վճռաբեկ դատարանի իրավասությանը և որևէ պարագայում չի կարող հանդիսանալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթ: Հետևաբար Վերաքննիչ քաղաքացիական դատարանը իրավասու չէ վիճարկվող հիշյալ դրույթի սահմանադրականության հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի և 388-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

12 մայիսի 2020 թվականի

ՍԴԱՈ-99

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 մայիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-99
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել