Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-159-Ն3 մայիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի մայիսի 3 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ Ւ ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 317-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «34-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «35-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 317-րդ հոդվածի 3-րդ մասում, 322-րդ հոդվածի 3-րդ մասում, 327-րդ հոդվածի 3-րդ մասում և 333-րդ հոդվածի 7-րդ մասում «մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից» բառերը փոխարինել «մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից» բառերով։ Հոդված 3. Օրենսգրքի 318-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում, ապա նշված դիմումները միացվում և քննվում են արբիտրաժի վճռի համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով. «2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով: 2.2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ և արբիտրաժային վարույթի կողմերին:»: Հոդված 4. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) դատարանի եզրահանգումը՝ ա. արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու, բ. դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու, գ. սույն օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:»: Հոդված 5. Օրենսգրքի 323-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «մեկ ամսվա» բառերը փոխարինել «տասնհինգ օրվա» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են և քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-6.3-րդ մասերով. «6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով: 6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում: 6.3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ և արբիտրաժային վարույթի կողմերին:»: Հոդված 6. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) դատարանի եզրահանգումը՝ ա. արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, բ. կատարողական թերթ տալը մերժելու, գ. սույն օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:»: Հոդված 7. Օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և միջազգային առևտրային արբիտրաժների» բառերը: Հոդված 8. Օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «արբիտրաժային դատարանի կամ միջազգային առևտրային արբիտրաժի» բառերը փոխարինել «արբիտրաժի» բառով: Հոդված 9. Օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) սույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում՝ արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահին գործն արբիտրաժի համապատասխան փուլում գտնվելու մասին վկայող փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում,»: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023թ. մայիսի 29 Երևան ՀՕ-159-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-159-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.05.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.05.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.06.2023 Հիմնական ակտ 03.05.2023, ՀՕ-159-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.02.2018, ՀՕ-110-Ն 09.02.2018, ՀՕ-110-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մայիսի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-159-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել