Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.14 — Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.14AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.14 — Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 234.14. Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցադիմումում, ի լրումն սույն օրենսգրքի 121-րդ հոդվածով հայցադիմումին ներկայացվող պահանջների, նշվում է նաև նոտարական գործողությունը կատարելու կամ նոտարական գ

Ամբողջ Տեքստ

Հոդված 234.14. Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցադիմումում, ի լրումն սույն օրենսգրքի 121-րդ հոդվածով հայցադիմումին ներկայացվող պահանջների, նշվում է նաև նոտարական գործողությունը կատարելու կամ նոտարական գործողության կատարումը մերժելու ամսաթիվը, իսկ առանձին նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառած վնասի հատուցման պահանջի դեպքում՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը։

2. Սույն օրենսգրքի 234.13-րդ հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է հայցադիմումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել