ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ կետով. «7.2) սույն օրենքով նախատեսված կարգով վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.»: Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.2-րդ կետով. «21.2) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների, նախարարի տեղակալների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն և ներկայացնում բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ, որոնք ենթակա չեն հրապարակման.»: Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.3-րդ հոդվածով. « Հոդված 26.3․ Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը 1. Հանձնաժողովը վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների կողմից պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրերը ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իրականացնում է նրանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձինք ազատված են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրեր ներկայացնելու պարտականությունից, ապա Հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվում է համապատասխան պաշտոնում նշանակում կատարվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, նախկինում ներկայացված հայտարարագրերի հիման վրա:
3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով նախարարի տեղակալի, ինչպես նաև վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների վերանշանակվելու դեպքում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում, եթե նույն անձի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրումից չի անցել մեկ տարի:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը ներառում է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված, առկայության դեպքում, նույն անձանց կողմից նախկինում ներկայացված հայտարարագրերի տվյալների հետ:
5. Սույն հոդվածով նախատեսված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
6. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովը բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ է ներկայացնում՝ 1) վարչապետի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների դեպքում՝ վարչապետին. 2) վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին. 3) փոխվարչապետների, նախարարների դեպքում՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջարկություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձին. 4) նախարարների տեղակալների դեպքում՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջարկություն ներկայացնելու և տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց:
7. Բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ներառում է անձի գույքային դրության և մասնավոր շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերը և դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկությունները:»: Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չանցած նախարարի տեղակալները և վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականները «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով վերանշանակվելու դեպքում օրենքով սահմանված կարգով անցնում են բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-114-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-114-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.04.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.03.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.04.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.04.2026 Հիմնական ակտ 25.03.2026, ՀՕ-114-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.06.2017, ՀՕ-96-Ն 09.06.2017, ՀՕ-96-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-114-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
