Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 20 — Հանցագործությունների համակցությունը 1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝ 1) սույն օրենսգրքով (տա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 20 — Հանցագործությունների համակցությունը 1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝ 1) սույն օրենսգրքով (տա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 20.Հանցագործությունների համակցությունը 1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝ 1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միեւնույն հոդվածով կամ հոդվածի միեւնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել. 2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 20.Հանցագործությունների համակցությունը

1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝

1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միեւնույն հոդվածով կամ հոդվածի միեւնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

(20-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել