ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 717 — Կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելը 1.
Ամփոփում
Հոդված 717. Կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելը 1. Կապալառուն իրավունք ունի աշխատանքը չսկսել, իսկ սկսած աշխատանքը դադարեցնել այն դեպքերում, երբ պատվիրատուի կողմից կապալի պայմանագրով իր պարտավորությունները խախտելը, մասնավորապես, նյութեր, սարքավորումներ, նախագծային փաստաթղթեր կամ մշակման (վերամշակման) ենթակա գույք չտրամադրելը, խոչընդոտում է պայմանագրի կատարմանը, ինչպես նաև այնպիսի հանգամանքների առկայութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 717. Կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելը 1. Կապալառուն իրավունք ունի աշխատանքը չսկսել, իսկ սկսած աշխատանքը դադարեցնել այն դեպքերում, երբ պատվիրատուի կողմից կապալի պայմանագրով իր պարտավորությունները խախտելը, մասնավորապես, նյութեր, սարքավորումներ, նախագծային փաստաթղթեր կամ մշակման (վերամշակման) ենթակա գույք չտրամադրելը, խոչընդոտում է պայմանագրի կատարմանը, ինչպես նաև այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք ակնհայտ վկայում են, որ նշված պարտավորությունները չեն կարող կատարվել սահմանված ժամկետում (հոդված 367):
2. Կապալառուն սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների առկայության դեպքում իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
