ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 203 — Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը 1. Կեղծ վճարային փաստաթղթեր՝ արժեթղթեր կամ արժույթ կամ արժեթո
Ամփոփում
Հոդված 203.Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը 1. Կեղծ վճարային փաստաթղթեր՝ արժեթղթեր կամ արժույթ կամ արժեթուղթ չհամարվող, սակայն գույքային իրավունքների մասին վկայող, դրանք սահմանող կամ տրամադրող այլ փաստաթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: 2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝ 1) խոշոր չափերով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազր
Ամբողջ Տեքստ
Հոդված 203.Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը
1. Կեղծ վճարային փաստաթղթեր՝ արժեթղթեր կամ արժույթ կամ արժեթուղթ չհամարվող, սակայն գույքային իրավունքների մասին վկայող, դրանք սահմանող կամ տրամադրող այլ փաստաթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ինը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): (203-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
