ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները 1.
Ամփոփում
Հոդված 24. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները 1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: 2. Դիմումում նշվում են՝ 1) Սահմանադրական դատարանի անվանումը. 2) դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմող
Ամբողջ Տեքստ
Հոդված 24. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները 1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
2. Դիմումում նշվում են՝ 1) Սահմանադրական դատարանի անվանումը. 2) դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով՝ դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
3) Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում.
4) Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
5) Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը. 6) դիմումին կցվող նյութերի ցանկը։
3. Սույն օրենքի 68-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներում նշված գործերով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացվող դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջներին, ինչպես նաև պարունակեն անհրաժեշտ քանակի ստորագրություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
