Հարությունյան — ԿԴ/0091/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2022 թվականի հունվարի 21-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 20155022 քրեական գործը: 2022 թվականի հունվարի 3Լին քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: 2. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 1-ի որո
Ամբողջ Տեքստ
ԿԴ/0091/01/23
- ՀՆ 225
ԱԵ Թաայա ո ՆՆ |)
Ց
ՀՅ ԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Ավազյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան
դատավորներ՝ Ա.Բեկթաշյան
Մ.Մելքոնյան
6 մարտի 2026 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13ի որոշման դեմ մեղադրյալ Վրեժան Վլադիմիրի Հարությունյանի պաշտպան Ս.Կեսոյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2022 թվականի հունվարի 21-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 20155022 քրեական գործը:
2022 թվականի հունվարի 3Լին քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
2. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ «"" ԲԲ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող, իսկ Ա.Իսախանյանը՝ տուժողի ներկայացուցիչ:
3. 2022 թվականի օգոստոսի 16-ին Վրեժան Վլադիմիրի Հարությունյանը ձերբակալվել է:
2022 թվականի օգոստոսի 17ին Վրեժան Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով:
4. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 18ի որոշմամբ Վ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Նույն օրը Վ.Հարությունյանն արգելանքից ազատ է արձակվել:
4.1. 2023 թվականի ապրիլի 5-ին Վ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
5. Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Առաքելյանը 2023 թվականի ապրիլի 18-ին որոշում է կայացրել Վ.Հարությունյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ
3
քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով փոխելու մասին:
6. 202 ց թվականի ապրիլի 2-ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Վրեժան Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2րդ մասի 3»րդ ն 4րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի հետ հաշտության հիմքով:
8. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանել է ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
8.1 Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Մաթնոսյանը, չհամաձայնելով դատական կազմի մյուս դատավորների դիրքորոշման հետ, հայտնել է տարբերվող հատուկ կարծիք:
9. ՝Վերաքննի, Օ։-դատարանի վերոնշալ որոշման դեմ մեղադրյալ Վ.Հարությունյանի պաշտպան Ս.Կեսոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
10. Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի խախտում, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
4
Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Վրեժան Հարությունյանի նկատմամբ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Վ.Հարությունյանը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից չի կարող ազատվել, քանի որ առաջին անգամ չէ, որ կատարել է հանցավոր արարք:
Բողոքաբերը փաստարկել է, որ սույն քրեական գործի շրջանակներում Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022 թվականի հունվարի 11-ին կատարել է ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն, իսկ մեկ այլ՝ թիվ ԿԴ/0285/01/21 գործով, Վ.Հարությունյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով,։ հաշտության հիմքով, քրեական պատասխանատվությունից ազատվել է 2023 թվականի հունվարի 13-ին:
Բողոքի հեղինակը նշել է, որ իրավական խոչընդոտ առկա չի եղել Վ.Հարությունյանի նկատմամբ սույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով, նույն օրենսգրքի 82-րդ հոդվածի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար, քանի որ Վ.Հարությունյանն իրեն մեղսագրվող արարքը 2022 թվականի հունվարի 1Լին կատարելու պահին որնէ քրեական գործով տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված չի եղել, այսինքն՝ պետության կողմից «նախազգուշացված» չի եղել, որ հաջորդ անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում երկրորդ անգամ հնարավորություն չի ունենալու տուժողի հետ հաշտվելու հիմքով ազատվելու քրեական պատասխանատվությունից:
Բողոքաբերը նշել է, որ ի տարբերություն Վերաքննիչ դատարանի, Առաջին ատյանի դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որը պետք է թողնվեր անփոփոխ:
ող. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմանը:
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
12. Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(-.) (Նայ 2022 թվականի հունվարի 1Լին՝ ժամի 03:54-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, """""""-ի մարզի Ւ» քաղաքի """-րդ շենքի տանիքի վերելակի շարժիչի տեղադրման սրահի պատին ամրացված մետաղյա արկղը հարմարեցված գործիքով բացելու եղանակով, այարեղից գողացել է «""" ""» ՍՊ ընկերությանը պատկանող թվով երկու հատ ինտերնետային միկրորիկ սվիչ սերվերները, -ձայնաազդանշանային ու տեսանկարահանող սարքերը հիշյալ ընկելությանը պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1600.000 ՀՀ դրամի գույքային վնաս»:
13. Առաջին ատյանի դատարանի դատական նիստում, նախնական դատական խումների ընթացքում, տուժողի ներկայացուցիչ Արա Իսախանյանը հայտնել է, որ Վրեժան Հարությունյանն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, նրա նկատմամբ բողոք կամ պահանջ չունի, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Մեղադրյալ Վրեժան Հարությունյանը նախնական դատական լսումների ընթացքում նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ զղջացել է իր կատարած արարքի համար, հաշտվել է տուժողի հետ ն չի առարկում, որ քրեական պատասխանատվությունից ազատվի հաշտության հիմքով»:
14. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշման համաձայն. «(...) Նախնական դատական լառմների ընթացքում քննարկելով պաշտպանության կողմի միջնորդությունը` մեղադրյալ Վրեժան Հարությունյանին հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազաղտելու վերաբերյալ, լսելով կողմերի դիրքորոշումները ն հիմնվելով վարույթի նյութերի վիա՝ Դափարանը հանգում է հետնության, որ միջնորդությունը ենթակա է րավարարման` հերնյալ պատճառարանություններով. (...)
ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 126:
չՏես վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 10Ր Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչը:
6
Մեջբերված նորմի վերլուծությունից հետնում է, որ օրենադրի կողմից սահմանվել է առաջին անգամ ոչ մեծ ն միջին ծանրության հանցանք կատարած անձին քրեական պատասխանամվությունից ազատելու իմպերատիվ հիմք այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի ու տուժողի միջն աոկա է հաշվաւթյան վերաբերյալ ինքնուրույն ն ազատ կամարտահայտությաւն վրաւ հիմնված փոխադարձ համաձայնություն: Միննույն ժամանակ, նշված քրեաիրավական կառուցակարգի գործադրման արգելք է ատահմանվել այն դեպքերի համար, երբ կատարված հանցանքը բովանդակում է ընտանիքում բռնության հատկանիշներ:
Անդրադառնալով սույն վարույթի ։Օ։»9փատպրական .հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ Վրեժան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգիքի 254րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ, 4րդ կետերով, որը դասվում |է) միջին ծանրության հանցագործությունների շարքին: Նշված հանցագործություն, Օ Օ-ընստանիքում րոնության հատկանիշներ չի բովանդակում:
Մեղադրյալ Վրեժան Հարությունյանը թեն նախկինում եղել է
դատապարտված դիվավորյալ հանցագործությունների կատարման համար, սակայն այդ դատվածությունները մարված են. (...)
Հարկ է նան փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3րդ հոդվածի Լին մասի 2-րդ կերը նախատեսում է, որ առաջին անգամ հանցանք կատարած անձ է համարվում այն անձր, ով նախկինում հանցանք չի կատարել կամ կատարկ է, սակայն ազատվել է քրեական ապափասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է:
Ամփոփելով վերոգրյալը Դատարանն արձանագրում է, որ Վրեժան
Հարությունյանը համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ ն նրա նախկին դատվածությունը չի կարող արգելք հանդիսանալ հաշտության հիմքով երան քրեական պատասխանամվությունից ազատելու հիմքերի առկայության հարցը լուծելիս:
Անդրադառնալով կողմերի հաշտությաւն վերաբերյալ արված
հայտարարություններին՝ Դատարանն արձանագրում է, որ նախնական դատական լսումների ընթացքում տուժողի ներկայացուցիչ Արա Իսախանյանը հայտնել է, որ
7
Վրեժան Հարությունյանն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, երա նկատմեաւմը բողոք-պահանջ չունի ն չի ցանկանում, որ վերջինը ենթարկվի քրեական պափասխիանատվության, ինչպես նան՝ նույն բովանդակությամբ դիմում է ներկայացրել Դատարանին, որը կցվել է վարույթի նյութերին:
Մեղադրյալ Վրեժան Հարությունյանը նույնպես հայտարարել է, ոլ։ զղջացել է իր կատարած արարքի համար, հաշտվել է տուժողի հեր ն չի առարկում, որ քրեական պատասխանամվությունից ազեւփվի հաշտությաւն հիմքով:
Վերը մեջբերված իրավական նորմերի ն դիրքորոշումների լույսի ներքո գնահապտելով սույն գործով տուժողի ն մեղադրյալի հաշվփությունը՝ Դատարանն արձանագրում է, որ հաշտությունը կողմերի փոխադարձ կամահայդտնեությունն է ն հիմքեր չկան ենթադրելու, որ այն հետնանք է նրանց նկատմաեւմը գործադրված ոչ իրավաչափ ներգործության:
Քննարկելով միջնորդության քննության ժամանակ հանրային մեղադրողի ներկայացրած առարկությունն այն մասին, որ Կովայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դավարանի 2023 թվականի հունվարի 15-ի որոշմաւմը Վրեժան Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հաշտության հիմքով քրեական պատասխանապվությունից ազատվել է, որպիսի պայմաններում սույն մեղադրանքով քրեական պատասխանաւտվությունից ազատեն իրավաչափ չի լինի՝ Դատարանն իր անհամաձայնություն է արտահայվում նշված դիրքորոշման հեր:
(-.) Դատարանն արձանագրում է, որ նախկինում հանցանք կատարած է համարվում բացառապես այն անձր, ում վերաբերյալ աոկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատաւվճիո ն տվյալ դատվածությունը մարված կամ հանված չէ: Հետփնաբար, առաջադրված մեղադրանքներից մեկով անձին քրեական օրենսդրությամբ նախատեսված որնէ հիմքով, այդ թվում հաշտությամբ պատասխանատվությունից ազատելու դեպքում, տվյալ անձր չի դաղարում առաջին անգամ հանցանք կատարած անձ համարվել:
Միննույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5րդ մասը նախատեսում է, որ՝ «Նախկինում սույն հոդվածով
8
նախատեսված հիմքով քրեական պավզտաւսխանատվությունից ազատված անձր չի կարող նույն հիմքով կրկին ազավվել քրեական պարասխանատվությունից»:
Այսինքն, օրենադիրը սահմանելով առաջին անգամ ոչ մեծ ն միջին ծանրության հանցանք կատարած անձին հաշտության դեպքում քրեական
պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմք, միննույն ժամանակ նախատեսել է, որ նախկինում հաշտության հիմքով քրեական
պատասխանավվությունից ազատված անձր չի կարող նոյն հիմքով կրկին ազատվել քրեական պազասխաւնավպվությունից:
Դատարաւնը գտնում է, որ շարադրված օրենսդրական արգելքում կիրառված «նախկինում» եզրույթը պետք է մեկնաբանվի ն կիրաովի այն հաշվով, որ անձին վերագրվող հանցավոր արարքից առաջ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձր չի կարող նոյն հիմքով կրկին ազապտվել քրեական պավզասխաւնապտվությունից:
Նման մեկնաբանության համար հիմ, է հանդիսանում նեախնառաջ
օրենսդրական նշված արգելքի նպատակը, այն, որ եթն անձը մեկ անգամ արդեն իսկ ազապտվել է քրեական պավզտասխաւնապտվությունից հաշտության հիմքով ն կրկին կատարել է հանցանք, չի կարող երկրորդ անգամ նույն հիմքով ազատվել պատասխանաւտվությունից: (...)
Ամփոփելով վերոգրյալը Դատարանը գտնում է, որ անձին մի քանի մեղադրանք առաջադրված լինելն ինքնին չի բացառում դրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հաշտության կառուցակարգի գործադրումի` այլ արգելքների բացակայության պայմաններում, առավել նս երբ տվյալ վարույթները քննվում են տարբեր մարմինների կողմից: Հետփնաբար, այն վարույթով այդ առնչությամբ հանրային մեղադրողի ներկայացրած առարկությունները հիմնազուրկ են ն չեն կարող հիմք հանդիսանալ Վրեժան Հարությունյանին հաշտության հիմքով քրեական
պատասխանատվությունսից ` ազատեու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու համար:
Ամփոփելով վերոգրյալը` Դատարանը հանգում է հեվնության, որ Վրեժան Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրնական օրենսգիքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի
9
3րդ, 42-րդ կետերով քրեական հետապնդումը պերք է դադարեցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հողվածի Լին մասի, այն է՝ տուժողի հետ հաշվաւթյան հիմքով:
Քրեական վարույթը ենթակա է կարճման նկատի ունենալով, որ մեղադրյալ Վրեժան Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները: (-.»:
15. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի որոշման համաձայն. «(..) (Այս ինարիտուտը կիրառելի է բացառապես այն պարագայում, երբ անձն առաջին անգամ է կատարել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք: Օրենքում: հատուկ նշվել է, որ հաշտությունը պետք է լինի հիմնված վուժողի ն հանցանք կատարած անձի ինքնուրույն ե ազատ կամարտահայվտության վրա: Քննարկվող հոդվածի 5-րդ մասով նախատեսվել է՝ «ւախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձր չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»: Այս դրույթի նախատեսումը նս հույժ կարնոր է, քանզի տուժողի նկատմամբ որոշակի ազդեցություն կամ հեղինակություն ունեցող անձր կարող է նրա նկատմամբ բազմաթիվ հանցանքներ կատարել ն հետագայում այս հիմքով ազատվել քրեաւկաւն պատասխանաւտվությունից: Քննարկվող դրույթի նախատեսումը բացառում է նման իրավիճակները:
Սույն գործի նյութերի ուստումնասիրությունից պարզվում է, որ. (...) մեղադրյալ Վրեժան Հարությունյանը նախկինում 13.012023 թվականին տուժողի հետ հաշտվելու հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդված) ազատված է եղել քրեական պատասխանատվությունից` դատվածության ն հետախուզման առկայության Ձն 8 հարցման համաձայն:
(..) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (..) մեղադրյալ Վրեժան Հարությունյանի նկատմամի տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնությունը հիմնավոր չէ, 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 102-108:
10
այն չի բխում նշված իրավակարգաւվորումներից, որպիսի պայմաններում այն ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի համար:
(:-.) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (...) նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածով սահմանված հիմքով քրեական հերապնդումը դադարեցնելու առկայության պարագայում մեղադրյալի նկատմամի վուժողի հետ հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը չի բխում գործող քրեաիրավական կարգավորումներից, հետնաբար անհրաժեշվտ է արձանագրել, որ նման պայմաններում հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելն ուքրեական գործի վարույթը կարճելը իրավաչափ չէ: (...»":
16. Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Մաթնոսյանը ներկայացրել է տարբերվող հատուկ կարծիք, գտնելով, որ Վրեժան Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, ն հետնաբար վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնություններն օրինական են ն հիմնավորված»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում հանգել է սխալ հետնության:
18. ՀԸ քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացություններ սահմանող նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «առաջին անգամ հանցանք կավտարաձ՝ անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազավտվել է քրեական պատասխանամվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է»:
Հ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 99-103:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 104-108։
1
ՃՇ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «/...)3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում. սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մաստվ նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
(:-.)»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե անձե առաջին անգամ է հանցակք հկատարկղ, ապա ազատվւմ է քրեական
պատասխանաւտվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, ն նրա ու տուժողի միջն աոկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն ն ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բոնության հատկանիշներ:
(-.)
5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական
պատասխանաւտվությունից ազատված անձր չի կարող նույն հիմքով կրկին ազավվել քրեական պատասխաւնապտվությունից»:
ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 2. Գողությունը, որը կատարվել է`
(-.)
3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամի կամ այլ եղանակով գույքի պաշվայանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ
4)խոշոր չափերով՝
պատժվում է փուգանքով քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիասնից երկու հարյուր յոթանասուն ժամ տնողությամբ, կամ ազատության սահմանափակմամի՝ մեկից երեք վարի ժամկետով, կամ կարճաժամկել ազատազրիկմամի՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ փարի ժամկետով:
(:-.):
12
19. Վճռաբեկ դատարանը Մարզպետ Բեգլարյանի գործով որոշման
շրջանակներում նախադեպային դիրքորոշում է ձնավորել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նան տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե անձի նկատմամբ պետությունը դեռնս չի իրագործել քրեաիրավական ներգործություն, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, այն կատարող անձին չի ենթարկել քրեական պատասխանատվության ն պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած՝ անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից: Այլ կերպ՝ նշված դեպքում անձը չի կարող համարվել նախկինում հանցանք կատարած, քանի դեռ պետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի դատարանի, մեղադրական դատավճոի կայացմամբ չի հաստատել վերջինիս մեղավորությունը մեղսագրվող հանցավոր արարքում կամ արարքներում:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1Լին մասի 2րդ կետով նախատեսված` «առաջին անգամ հանցանք կատարած անձի» բնորոշման մեջ առկա՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել» ճձնակերպմանը, արձանագրել է, որ որպես այդպիսին պետք է դիտարկել այն անձին, որի՝ նախկինում դատապարտման վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ՝ եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որ նույնն է՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»:
Վճռաբեկ դատարանը նշե է նան, որ անձը ՀՀ գործող քրեական
օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի համարվի առաջին անգամ հանցանք կատարած, եթե վերջինս նախկինում կատարված հանցանքի համար դատարանի՝
3
օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվելուց հետո, չմարված կամ չվերացված դատվածության պայմաններում, կատարում է նոր հանցանք:
19.1. Նույն որոշմամբ անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի կիրառելիության սահմանափակմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից նշված արգելքի սահմանումը պայմանավորված է չարաշահումները բացառելու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունն հետնողականորեն ապահովելու ն անպատժելիության մթնոլորտ չստեղծելու անհրաժեշտությամբ, ուստի անձը պետք է գիտակցի, որ իր նկատմամբ խրախուսական նորմի կիրառումից հետո հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, այլնս չի կարող հավակնել քրեական պատասխանատվությունից նույն հիմքով ազատման:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ նշված արգելքը գործում է միայն այն դեպքում, երբ անձը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո կրկին հանցանք է կատարում, հակառակ պարագայում, երբ հանցանքը կատարվել է նախքան հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ակտի կայացումը, տվյալ նորմի կիրառելիությունը չի կարող սահմանափակվել: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի համար պետք է ակնհայտ լինի, որ պետությունը, մեկ անգամ առանց ռեաբիլիտացնելու «ներելով» իր հանցավոր վարքագիծը ն քրեական պատասխանատվությունից ազատելով, հնարավորություն է տալիս անհրաժեշտ դասեր քաղելու ն ուղղման ճանապարհին կանգնելու համար, հակառակ պարագայում՝ հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, վերջինս զրկվում է նույն հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից::
20. Սույն վարույթի փաստական տվյալների վերլուծությունից հետնում է, որ՝
" Տես Վճռաբեկ դատարանի՝ Մարզպետ Բեգլարյանի ն այլոց վերաբերյալ գործով 2025 թվականի հունվարի 17-ի թիվ ՏԴ/0023/01/22 որոշումը, կետեր 14-18։
14
- Վրեժան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով՛,
- Տուժողի ներկայացուցիչ Արա Իսախանյանի ն մեղադրյալ Վրեժան Հարությունյանի միջ. առկա է հաշտութան վերաբերյալ փոխադարձ համաձայնությունձ,
- Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Վրեժան Հարությունյանը համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ: Անդրադառնալով սույն գործով տուժողի ն մեղադրյալի հաշտվելու վերաբերյալ հայտարարություններին, դատարանն արձանագրել է, որ հաշտությունը կողմերի փոխադարձ կամահայտնությունն է ն հիմքեր չկան ենթադրելու, որ այն հետնանք է նրանց նկատմամբ գործադրված ոչ իրավաչափ ներգործության: Այնուհետն անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորմանը, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանելով առաջին անգամ ոչ մեծ ն միջին ծանրության հանցանք կատարած անձին հաշտության դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմք, միննույն ժամանակ նախատեսել է, որ նախկինում հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս առնչությամբ դատարանը գտել է, որ շարադրված օրենսդրական արգելքում կիրառված «նախկինում» եզրույթը պետք է մեկնաբանվի ն կիրառվի այն հաշվով, որ անձին վերագրվող հանցավոր արարքից առաջ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից",
- Վերաքննիչ դատարանը չի համաձայնել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը, արձանագրելով, որ մեղադրյալ Վրեժան Հարությունյանը սախկինում՝ 2023 թվականի հունվարի 13-ին, տուժողի հետ հաշտվելու հիմքով ազատված է եղել քրեական պատասխանատվությունից, ուստի ՀՀ քրեական 7 Տես սույն որոշման 5-րդ ն 12-րդ կետերը:
Ց Տես սույն որոշման 13-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:
15
օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով, նա սույն գործով չէր կարող տուժողի հետ հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունիցշ:
21. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 18-19.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստու՝ Վճռաբեկ 6դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածով նախատեսված` տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում, եկել է ճիշտ եզրահանգման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելու համար անհրաժեշտ է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքի կատարման պահի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածի հիմքով նախկինում քրեական պատասխանատվությունից ազատված լինելը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը՝
- մեղադրյալ Վրեժան Հարությունյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն,
- Վ.Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ,
- նրա ն տուժողի միջն առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն ն ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն,
- Վրեժան Հարությունյանը սույն գործով իրեն վերագրվող հանցանքը կատարել է 2022 թվականի հունվարի 11ին, իսկ թիվ ԿԴ/0285/01/21 քրեական գործով վերջինիս նկատմամբ, տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել է 2023 թվականի հունվարի 13-ին:
Այսպիսով, Վ.Հարությունյանն իրեն մեղսագրվող արարքը 2022 թվականի հունվարի 11-ին կատարելու պահին որնէ քրեական գործով տուժողի հետ 6 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:
ո Տե՛ս ոու զմա թոռ Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԿԴ/0285/01/2Լ քրեական գործը:
16
հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված չի եղել, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասը սույն դեպքում կիրառելի չէ:
Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով մեղսագրվող արարքի կատարման պահի՝ 2022 թվականի հունվարի 11Լի դրությամբ, Վ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը կիրառված չի եղել: Հետնաբար, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, ն վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման՝` տուժողի հետ հաշտության հիմքով, ինչն իրավացիորեն փաստել է Առաջին ատյանի դատարանը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով Վ.ՇՀարությունյանին քրեական պատասխանատվությունից ազատելու անթույլատրելիությունն արձանագրելով՝ եկել է սխալ եզրահանգման:
22. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում հանգել է սխալ հետնության:
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեականօրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասը, որը սույն դեպքում ենթակա էր կիրառման, ն կիրառել է նույն հոդվածի 5-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման: Այսինքն՝ թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Վրեժան Հարությունյանին տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13ի դատական ակտը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմանը:
17
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 36Լրդ, 363րդ ն 385387րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վրեժան Վլադիմիրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 254րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ ն 4րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմանը հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏՕ) Ո Ը, :.0ՃԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԿԴ/0091/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
