ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 168 — Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում 1.
Ամփոփում
Հոդված 168. Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում 1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է հանցագործությունից տուժած անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (աֆեկտ)՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահ
Ամբողջ Տեքստ
Հոդված 168. Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում 1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է հանցագործությունից տուժած անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (աֆեկտ)՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է հանցագործությունից տուժած անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (աֆեկտ)՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
