Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ (N 32-100-19, 12.02.2009թ.) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ (N 32-100-19, 12.02.2009թ.) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1424 փետրվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 փետրվարի 2009թ. ՍԴԱՈ - 14 | ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ (N 32-100-19, 12.02.2009թ.) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ (N 32-100-19, 12.02.2009թ.)

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Մերժել «Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առարկայի առնչությամբ ՍԴ անդամի (մասնավորապես ՍԴ 2-րդ դատական կազմի նախագահ Հ. Նազարյանի) անաչառության մասին միջնորդությունը, հիմք ընդունելով, որ սահմանադրական դատարանի դատական կազմերում անհատական դիմումների ընդունելիության, այդ թվում պետական տուրքի վճարումից ազատելու հարցերը քննարկվում են կոլեգիալ սկզբունքով և որոշումներն ընդունվում են միաձայնությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ, 8-րդ մասերի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին համապատասխան առաջնորդվելով ոչ թե «դատական նախադեպ»- ով, այլ նշված օրենքի դրույթներով, հետևաբար, սահմանադրական դատարանի որևէ դատական կազմ որոշում ընդունելիս կաշկանդված չէ դատական մյուս կազմի ընդունած որոշմամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 փետրվարի 2009 թվականի

ՍԴԱՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 փետրվարի, 2009 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել