«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ (18 ՀՈԴՎԱԾԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ, 37-ՐԴ ԵՎ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հուլիսի 2006թ. ՍԴԱՈ - 37 | «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ (18 ՀՈԴՎԱԾԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ, 37-ՐԴ ԵՎ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ
ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ (18 ՀՈԴՎԱԾԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀՀ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ,
37-ՐԴ ԵՎ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի (18 հոդվածի նոր խմբագրություն) դրույթների ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը, 6-րդ հոդվածի երկրորդ, 37-րդ և 42-րդ հոդվածների երրորդ պարբերություններին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5- րդ մասի գործի դատաքննությունն սկսել 2006թ. սեպտեմբերի 19-ին։
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանին։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 8-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 3-րդ մասի և 71 հոդվածի 7-րդ մասի սահմանադրական դատարանում «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի (18 հոդվածի նոր խմբագրություն) դրույթների ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը, 6-րդ հոդվածի երկրորդ, 37-րդ և 42-րդ հոդվածների երրորդ պարբերություններին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել նշված օրենքն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 հուլիսի 2006 թվականի
ՍԴԱՈ-37
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հուլիսի, 2006 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-37
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
