Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48 — Հանցակցությունը հատուկ սուբյեկտի կողմից կատարվող հանցագործություններում 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48 — Հանցակցությունը հատուկ սուբյեկտի կողմից կատարվող հանցագործություններում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 48. Հանցակցությունը հատուկ սուբյեկտի կողմից կատարվող հանցագործություններում 1. Հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, որը մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող: 2. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կատարել է հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 48. Հանցակցությունը հատուկ սուբյեկտի կողմից կատարվող հանցագործություններում 1. Հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, որը մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:

2. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կատարել է հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության տվյալ հանցագործությանն օժանդակելու համար, եթե նրա արարքում այլ հանցակազմ չկա:

3. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հանցակազմ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն հատուկ սուբյեկտով հանցագործությանն օժանդակելու համար, եթե հատուկ սուբյեկտով հանցագործության համար ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են հատուկ սուբյեկտ չհանդիսացող անձի արարքում:

4. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հանցակազմ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում, եթե դրա համար ավելի խիստ պատիժ է նախատեսված:

5. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հատուկ սուբյեկտով հանցագործության հանցակազմ, որի սուբյեկտ է ինքը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն որպես այդ հանցագործության կատարող:

6. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմն իր նախաձեռնությամբ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել