Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4131 հուլիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հուլիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 41 | ՎԼԱԴԻՄԻՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

31 հուլիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Մասնակցությամբ դատավորներ

Ա. Թունյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Վլադիմիր Մկրտչյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վլադիմիր Մկրտչյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է ուղարկվել փոստային եղանակով 2020 թվականի հունիսի 9- ին, որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 15-ին) խնդրելով.

«1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66- րդ հոդածի 3-րդ մասի «գ», «դ» և «դ» կետերը ճանաչել Սահմանադրության 5-րդ, 6- րդ, 8-րդ, 60-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Որոշել, թե թիվ ՎԴ/3353/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 19-րդ հոդվածը, «Մարդու իրա- վունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը, 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը այլ մեկնաբանությամբ է կիրառել, քան սույն բողոքի 4.4. կետից 4.29. կետերում նշված ակտերի մեկնաբանություններն են և այդ գործերով բողոքների քննության արդյունքում, կայացված որոշումների մեկնաբա- նություն են, թե ոչ:

3. Որոշել, թե թիվ ՎԴ/3353/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը տվյալ գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը կիրառել է այլ մեկնաբանություններով, քան դրանք կիրառել է սույն բողոքի 4.4. կետից 4.29. կետում նշված ակտերի մեկնաբանություններն են և այդ գործերով բողոքների քննության արդյունքում, կայացված որոշումների մեկնաբանություն են, թե ոչ»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. հուլիսի 31-ը:

2. Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու և վերադարձնելու վերաբերյալ դրույթները, ուստի ինքն իրավունք ունի վիճարկել այդ դատական ակտով իր նկատմամբ կիրառված նշված դրույթների սահմանադրականությունը, քանի որ դրանք հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Ըստ դիմողի վիճարկվող դրույթների կիրառումը թույլ է տալիս այնպիսի վիճակի առաջացման հնարավորություն, երբ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայությունը կարող է խոչընդոտել և բացառել, որ անձն իրացնի դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը զրկելով անձին այդ սխալն ուղղելու և հետագայում նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, «հետևաբար նաև դատարանի մատչելիության իրավունքից օգտվելու իրավունքից անկախ այն հանգամանքից, թե անձը չի ներկայացրել այն իր կամքից անկախ պատճառներով կամ սխալմամբ»:

Դիմողը գտնում է, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է ողջամիտ ու բավարար միջոցներ Վճռաբեկ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատական գործողությունները կատարելու համար, որի պայմաններում էլ ակնհայտ էր, որ դրանք բավարար էին բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, որով խախտել է դատական պաշտպանության մատչելիության սկզբունքը:

Դիմողը նշում է, որ խախտված իրավունքի դատական պաշտպանությունը կարող է համարվել արդյունավետ իրագործված միայն այն դեպքում, երբ վերականգնվում է տվյալ անձի խախտված իրավունքը: Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված անձի իրավունքներն իրական են այնքանով, որքանով դրանք ենթակա են վերականգնման: Արդարադատությունը կկրի ձևական բնույթ, եթե այն ի սկզբանե ուղղված չլինի խախտված իրավունքների վերականգնմանը: «Խախտված իրավունքի վերականգնումն իրենից պետք է ներկայացնի մինչև իրավունքի խախտումն առկա վիճակի վերականգնում կամ, որպես այլընտրանքային միջոց, վնասի փոխհատուցում: Զուտ խախտման արձանագրումն ինքնին չի կարող ենթադրել խախտված իրավունքի վերականգնում»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով. 3.1. Խնդրո առարկա գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ առանց քննության է թողնվել Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ դիմողի կողմից նոր երևան եկած և նոր հանգամանքների հիմքերով բերած վճռաբեկ բողոքը: Այնուհետև դիմողը նոր և նոր երևան եկած հանգամանքների հիմքով կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի մարտի 3-ի որոշմամբ մասով թողնվել է առանց քննության և մասով վարույթ ընդունելը մերժվել է: Վճռաբեկ դատարանի նշյալ որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդածի 3-րդ մասի «գ», «դ» կետերը չեն կիրառվել նրա նկատ-մամբ: 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրական-նությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես, դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

3.2. Ինչ վերաբերում է դիմողի մյուս երկու խնդրանք-պահանջներին (դիմումի խնդրամասի 2-րդ և 3-րդ կետեր), ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը հայտնում է, որ դրանք քննարկելու և լուծելու համար Սահմանադրական դատարանը չունի համապատասխան լիազորություններ: Անհատական դիմումին առնչվող սահմանադրական և օրենսդրական կանոնակարգումները պայմանավորում են կոնկրետ վերահսկողության ոլորտում Սահմանադրական դատարանի համապատասխան լիազորությունների հստակ շրջանակը: Այսպես, Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատել վիճարկվող իրավական նորմի սահմանադրականությունը, ներառյալ վիճարկվող իրավական նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը գնահատելու միջոցով: Ինչ վերաբերում է մյուս պահանջներին, մասնավորապես, համեմատել ընդհանուր իրավասության դատարանների կողմից իրավական նորմին տրված մեկնաբանությունը դիմողի սուբյեկտիվ մեկնաբանության հետ, այն է որոշել, թե արդյոք Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53- րդ հոդվածի 2-րդ մասը, 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կիրառել է դիմումի 4.4-4.29 կետերում շարադրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, թե ոչ, նաև որոշել, թե արդյոք Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը կիրառել է դիմումի 4.4-4.29 կետերում շարադրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, թե ոչ, ապա դրանք քննարկման առարկա դարձնելու իրավական հնարավորություն Սահմանադրական դատարանը չունի: Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի առաջադրած խնդրանք-պահանջները ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Վլադիմիր Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող

Դատավորներ

31 հուլիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-41

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հուլիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-41
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել