«ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-235)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 235 | «ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ .
1. «ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 4, 6 և 61, 63, 78, 79 ու 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասին իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված իմաստը հաղորդած բովանդակությամբ հանդերձ, համաձայն որի հոդվածի դրույթները կիրառելի են նաև վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս»:
2. Ըստ դիմողի դատական պրակտիկայում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն վերաքննիչ դատարանը կարող է բողոք բերող անձի համար կիրառել պետական տուրքի գծով արտոնություն այն դեպքում, երբ այդպիսի արտոնությունն օրենքով սահմանված է միայն առաջին ատյանի դատարանում հայց ներկայացնելիս, և օրենսդիրը նման լիազորություն տվել է միայն առաջին ատյանի դատարանի դատավորին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս:
Դիմողի գնահատմամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգը կիրառելի է միայն հայց ներկայացնելու դեպքերում և այն որևէ կերպ կիրառելի չէ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների դեպքում, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածում կոնկրետ նշված է, որ այն վերաբերում է հայցվորին և հայցադիմում ներկայացնելու պահին, և միայն այն դեպքերում, երբ անհնար է որոշել հայցագինը:
Դիմողը վկայակոչելով որոշակիության, դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավական չափորոշիչների վերաբերյալ ՄԻԵԴ- ի նախադեպային իրավունքը գտնում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները չեն ապահովում և պաշտպանում իր Սահմանադրության 3, 4, 6, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 4-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս դիմողը «... պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում,....»:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Վերը նշված նորմից բխում է, որ դիմողը միաժամանակ պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով փաստարկի իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր կոնկրետ սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթ(ներ)ի կամ դրա(նց) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի փաստարկները, ըստ էության հանգում են վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս չի կարող բողոք բերող անձի համար կիրառել պետական տուրքի գծով արտոնություն այն դեպքում, երբ այդպիսի արտոնությունն օրենքով սահմանված է միայն առաջին ատյանի դատարանում հայց ներկայացնելիս, և օրենսդիրը նման լիազորություն տվել է միայն առաջին ատյանի դատարանի դատավորին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս:
Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս ոչ միայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ, այլ նաև իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Այսինքն սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է և գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
7 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-235
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-235
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
