Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան26 փետրվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 26 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՍԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

26 փետրվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական

կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի եւ Ռ.Պապայանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան` (13.02.2009թ.

մտից թիվ 4-54) վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականությունը: Դիմումատուն խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները` չի վճարել պետական տուրք եւ պատշաճ կարգով չի ներակայացրել միջնորդություն այն վճարելու պարտականությունից ազատելու վերաբերյալ:

2. Չնայած «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ

մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականության հարցով

քաղ. Ռ.Թորոսյանի դիմումի հիման վրա սահմանադրական դատարանն արդեն իսկ

27.12.2008թ. ՍԴԱՈ-103 որոշմամբ քննության է ընդունել գործ եւ այդ մասին տեղեկացրել է

դիմումատուին, այնուհանդերձ միեւնույն հարցադրմամբ դիմումատուն կրկին դիմում է սահմանադրական դատարան` կրկին շրջանցելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի դրույթները, ինչպես նաեւ դատական 2-րդ կազմի որոշումները` Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 69 հոդվածների, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջները պարտադիր կատարելու անհրաժեշտության վերաբերյալ (տե՛ս դատական 2-րդ կազմի` 03.02.2009թ., ինչպես նաեւ

նախորդ մյուս որոշումները):

3. Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 69 հոդվածներով, սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 3-րդ մասով սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի քննության ընդունումը մերժել:

-

Նախագահող`

Հ.Նազարյան

Անդամներ`

Հ.Դանիելյան

Rang

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 փետրվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել