Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.2 — Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.2 — Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 443.2. Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը 1. Եթե հարկային մարմինը, սույն օրենսգրքի 443.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, վարչական դատարան ներկայացվող դիմումում նշել է այն անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ, որոնց մասով պետք է կայացվի դատական ակտը, ապա հարկային մարմինը գաղտնի տեղեկությունը ստանալու դեպքում՝ 1) օտարերկրյա իրավասու մարմին ներկայացնում է գրավոր պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վե

Ամբողջ Տեքստ

Հոդված 443.2. Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը 1. Եթե հարկային մարմինը, սույն օրենսգրքի 443.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, վարչական դատարան ներկայացվող դիմումում նշել է այն անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ, որոնց մասով պետք է կայացվի դատական ակտը, ապա հարկային մարմինը գաղտնի տեղեկությունը ստանալու դեպքում՝ 1) օտարերկրյա իրավասու մարմին ներկայացնում է գրավոր պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու վերաբերյալ և գաղտնի տեղեկությունը օտարերկրյա իրավասու մարմնին տրամադրում է տվյալ իրավասու մարմնի կողմից՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու պարտավորության մասին գրավոր հավաստում ստանալու պարագայում, 2) անկախ սույն մասի 1-ին կետում նշված դրույթից՝ դատական ակտը կայացնելու օրվանից երկու տարին լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, այն ուղարկում է այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է տվյալ դատական ակտը: Գ Լ ՈՒ Խ 80.2 (գլուխը լրաց. 10.09.24 ՀՕ-338-Ն, խմբ.

03.07.26 ՀՕ-310-Ն) ( 10.09.24 ՀՕ-338-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ (վերնագիրը խմբ.

03.07.26 ՀՕ-310-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել