Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-317-Ն7 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուլ իսի 7- ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) որակի՝ գերազանց, լավ, միջակ, անբավարար, վատ կարգավիճակների:»: Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասում՝ ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) հավասար, հուսալի, անընդհատ և հասանելի ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.», բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) անապահով սպառողներին և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար և հասանելի ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերում ընդգրկված անձանց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու հավասար հնարավորության ապահովումը.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով. «19) ջրամատակարարմանը, ջրահեռացմանը (կեղտաջրերի մաքրմանը) ներկայացվող չափորոշիչների սահմանումը և ապահովումը։»։ Հոդված 3 . Օրենքի 18-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասում՝ ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) քաղաքային և գյուղական բնակավայրերում անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումը.», բ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Անապահով սպառողների ու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումն ու մատչելիությունը.»։ Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում և ամբողջ տեքստում, Օրենքի հավելվածով շարադրվող աղյուսակում «Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի» «Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ» բաժնի իններորդ պարբերության «Հիմնախնդիրներ», «Կարճաժամկետ միջոցառումներ», «Միջնաժամկետ միջոցառումներ», «Երկարաժամկետ միջոցառումներ», «Ակնկալվող արդյունքները» սյունակներում «որակի ապահովման» բառերը փոխարինել «որակի» բառով: Հո դ ված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով. «Հո դ ված 26 . 1 . Ջ ր ե ր ի վնասակա ր նե ր գո ր ծության վտանգնե ր ի և ռիսկե ր ի կառավա ր ման պլաննե ր ի պահանջնե ր ը 1. Ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանները կազմում է արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմինը:

2. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները ներառում են հեղեղումների և ջրերի վնասակար այլ ներգործությունների ռիսկերի գնահատումն ու քարտեզները, սողանքային գոտիների քարտեզները, ջրերի վնասակար ներգործության հետևանքով հողերի ճահճացման և աղակալման ենթակա տարածքների նկարագրությունը, ջրերի վնասակար ներգործության կանխատեսումները, դրանց առաջացման պատճառները, ռիսկերի կառավարման մոտեցումներն ու միջոցառումները, միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

3. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»: Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 1) անապահով սպառողների ու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը երեք տարվա ընթացքում. 2) ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները հաստատում է Կառավարությունը երեք տարվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-317-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-317-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.07.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.07.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.07.2022 Հիմնական ակտ 07.07.2022, ՀՕ-317-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.11.2006, ՀՕ-232-Ն 27.11.2006, ՀՕ-232-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-317-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել