Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 273 ԵՎ 278-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 273 ԵՎ 278-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1035 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-103)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 103 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 273 ԵՎ 278-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 273 ԵՎ 278-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության, 311-րդ հոդվածի 1-ին մասի «սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ» բառակապակցության և փոխկապակցված 273 և 278-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 1.

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 18-ին: Դիմողը 2023 թվականի հուլիսի 10-ին որոշել է («ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշում). «1. Թիվ ՀԿԴ/0072/01/23 վարույթով դիմել ՀՀ սահմանադրական դատարան 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության, 311-րդ հոդվածի 1-ին մասի «սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ» բառակապակցության և փոխկապված 273-րդ և 278-րդ հոդվածների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով:

2. Սույն դատական գործով դատալսումները հետաձգել մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը:

3. (...)»:

2. Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է ներքոնշյալ երեք հարցերը, որոնք Դիմողի գնահատմամբ ունեն սկզբունքային նշանակություն հիշյալ վարույթի շրջանակներում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության առումով «ա) համապատասխանում է արդյո՞ք ՀՀ Սահմանադրությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված այն իմպերատիվ պահանջը, որի համաձայն «Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը»:

բ) համապատասխանում է արդյո՞ք ՀՀ Սահմանադրությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված պահանջն առ այն, որ «Դատալսումները հետաձգվում են ... 2) դատական նիստին սույն օրենսգրքի 272-275-րդ հոդվածներով նախատեսված անձանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում, եթե նրա մասնակցությունը պարտադիր է օրենքով կամ դատարանի որոշման հիման վրա (...)»:

գ) Նախորդ կետում նշված հանգամանքի հետ փոխկապվածության մեջ համապատասխանում է արդյո՞ք ՀՀ Սահմանադրությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված այն պահանջը, որ դատարանը նախնական դատալսումներում պարտավոր է բացառապես օրենքով սահմանված կոնկրետ հաջորդականությամբ քննարկել այս փուլում լուծման ենթակա հարցերը և դրանից որևէ բացառություն չի նախատեսվել, օրինակ, խափանման միջոց կալանքի հարցի քննարկման համար»:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը (Դատարանի որոշումը)` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումից բխում է, որ դատարանը դատական գործի վարույթը կասեցնելու (տվյալ դեպքում դատալսումները հետաձգելու) դեպքում հիշատակված հոդվածով նախատեսված դիմումը կարող է ներկայացնել վարույթը կասեցնելու (տվյալ դեպքում դատալսումները հետաձգելու) մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանված են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր կանոնները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանի համար: Նույն գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Քննության առարկա դիմումը չի բավարարում սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը. մասնավորապես ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշումը կայացրել է 2023 թվականի հուլիսի 10-ին, մինչդեռ նշված որոշումը Դատական դեպարտամենտից Սահմանադրական դատարան է առաքվել 2023 թվականի հուլիսի 18-ին և նույն օրը մուտքագրվել Սահմանադրական դատարան: Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի պահպանել Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետը և, հետևաբար հիշյալ ժամկետից դուրս իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության, 311-րդ հոդվածի 1-ին մասի «սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ» բառակապակցության և փոխկապակցված 273 և 278-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

5 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-103

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-103
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել