Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 148 — Վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 148AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 148 — Վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 148. Վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն. - կազմակերպել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկապես ճիշտ շահագործումը, միջոցներ ձեռնարկել դրանք կարգին և սարքին վիճակում պահելու համար. - գիտենալ վաշտի մարտական և այլ մեքենաների մեխանիկ-վարորդների (վարորդների) գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները և

Ամբողջ Տեքստ

Հոդված 148. Վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն. - կազմակերպել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկապես ճիշտ շահագործումը, միջոցներ ձեռնարկել դրանք կարգին և սարքին վիճակում պահելու համար. - գիտենալ վաշտի մարտական և այլ մեքենաների մեխանիկ-վարորդների (վարորդների) գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները և աշխատանք տանել նրանց որակավորման բարձրացման ուղղությամբ. - վաշտի անձնակազմի հետ պարապմունքներ անցկացնել մեքենաների տեխնիկական նախապատրաստման, մեքենա վարելու հիմունքների և կանոնների մասին, իրականացնել տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստում. - իմանալ վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի կառուցվածքը, շահագործման և նորոգման կարգն ու կանոնները, նրանց առկայությունն ու տեխնիկական վիճակը, անձամբ ղեկավարել սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, որոնք կատարում են անձնակազմերի (վարորդների) ուժերով. - ստուգել հավաքակայանից դուրս թողնվող մեքենաների վիճակը և շահագործման թույլտվություն տալ միայն տեխնիկապես սարքին մեքենաներին` այդ մասին հատուկ նշումներ անելով ուղեգրում. - ամսական առնվազն մեկ անգամ ստուգել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակը և անցկացնել հրազենի պլանաչափ ստուգում. - մեքենաները նախապատրաստել վաշտի յուրաքանչյուր զորավարժության կամ պարապմունքի դուրս բերելու համար և վերադառնալուց հետո ստուգել դրանց վիճակը. - միջոցներ ձեռնարկել պատահարները, սպառազինության, ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, դրանց պատճառների և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել վաշտի հրամանատարին, սպառազինության ռազմական տեխնիկայի գծով պարապմունքներ կամ աշխատանքներ կազմակերպելիս անձնակազմին հասցնել անվտանգության պահանջները և հասնել դրանց իրագործմանը, մեքենաների շահագործման, վերանորոգման, սպասարկման էվակուացման ժամանակ, հետևել անվտանգության կանոնների կատարմանը. - հետևել վառելանյութի, քսանյութերի, պահեստամասերի և տեխնիկական այլ գույքի խնայողական օգտագործմանը. - ժամանակին ներկայացնել տեխնիկական անհրաժեշտ գույքի հայտերը, կազմակերպել այդ գույքի խնայողական օգտագործումը և ճիշտ շահագործումը. - վաշտի հավաքակայանում և մեքենաների վրա իրականացնել հակահրդեհային միջոցառումներ. - սահմանված կարգով վարել հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ: (148-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ.

14.04.11 ՀՕ-124-Ն) Դ ԱՍԱԿԻ (ԽՄԲԻ) ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել