ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 44 — Անցումային դրույթներ 1.
Ամփոփում
Հոդված 44 ․ Անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով, սույն օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, մինչև 2028 թվականը դիմել բուհի և ծրագրային լիցենզավորման համար: Համապատասխան լիցենզիա ստացած բուհերը համարվում են առաջին անգամ լիցենզավորված և ենթակա են հավատարմագրման սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամանակահատված
Ամբողջ Տեքստ
Հոդված 44 ․ Անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով, սույն օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, մինչև 2028 թվականը դիմել բուհի և ծրագրային լիցենզավորման համար: Համապատասխան լիցենզիա ստացած բուհերը համարվում են առաջին անգամ լիցենզավորված և ենթակա են հավատարմագրման սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում և պայմաններով:
2. Մինչև Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող կրթական ծրագրերը, բացառությամբ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշմամբ սահմանված կարգով ծրագրային հավատարմագրում չանցած բժշկական մասնագիտություններով որակավորում շնորհող ծրագրերի, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվում են նախահավատարմագրված, և դրանց շրջանավարտներին շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվում են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին:
5. Սույն օրենքի 27-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը գործելու է 2028 թվականից:
6. Մինչև սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պայմաններն ուժի մեջ մտնելը` 1) հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչներից. 2) հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից հինգին առաջադրում է Լիազոր մարմինը, իսկ հինգին՝ հիմնադիրը. 3) հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է բուհը, որոնցից հինգին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից՝ առավելագույնս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը), իսկ հինգին՝ ուսանողական ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներից:
7. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասը և 28-րդ հոդվածի 12-րդ մասի 6-րդ կետը պարտադիր չեն սույն հոդվածի 6-րդ մասի հիմքով ձևավորվող հոգաբարձուների խորհրդի հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչների համար:
8. Սույն օրենքի 9-րդ հոդվածով հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին վերաբերող դրույթները գործելու են 2027 թվականից: Մինչև այդ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, հաստատվում է Ակադեմիայի կանոնադրությունը, և սահմանված ժամկետներում կազմակերպվում է Ակադեմիայի նոր անդամների ընտրությունը և ձևավորվում Ակադեմիայի նախագահությունը, որի անդամներն առաջադրվում են Ակադեմիայի կողմից՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները բավարարող անձանցից: Ակադեմիայի նախագահությունը կազմակերպում է Ակադեմիայի նախագահի ընտրությունը, նախագահի ներկայացմամբ հաստատում Ակադեմիայի կառուցվածքն ու ղեկավար կազմը՝ սույն օրենքով Ակադեմիային վերապահված գործառույթները կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են կրթության և գիտության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայության տակ, որոնց վրա չեն տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 27-րդ հոդվածի 19-րդ մասի կարգավորումները մինչև Կառավարության որոշմամբ և սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային հետազոտական համալսարանների կազմում ներառվելը կամ սույն օրենքով սահմանված գիտական կազմակերպությունների տեսակներին համապատասխանեցվելը:
10. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո և չի տարածվում մինչև այդ ընտրված ռեկտորների վրա:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրերը և լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը համարվում են նախահավատարմագրված և պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում:
12. Խոշորացված հետազոտական համալսարանների ձևավորման ժամանակ բուհին կամ գիտական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը բուհի կամ գիտական կազմակերպության վերակազմավորման արդյունքով համապատասխանաբար անցնում է հանրային բուհի կամ հանրային գիտական կազմակերպության տնօրինմանը:
13. Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը իրենց գործունեությունը կարող են շարունակել իրենց տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է միայն Կառավարության հաստատած ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում, որի վերաբերյալ եզրակացությունը տալիս է Լիազոր մարմինը` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կարծիքի հիման վրա:
14. Ակադեմիական քաղաք տեղափոխված հանրային բուհերին և գիտական կազմակերպություններին անհատույց տրամադրված անշարժ գույքը սեփականության իրավունքով տրամադրվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին տրամադրված գույքի շահագործումն իրականացնելու համար՝ համաձայն Կառավարության հաստատած գույքի շահագործման ռազմավարության, որը մշակվում է միջազգային հեղինակավոր ընկերությունների խորհրդատվությամբ: Ենթակառուցվածքների շահագործումից առաջացող ամբողջ եկամուտն ուղղվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը կամ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրմանը:
15. Բուհերում ընտրական անկախ մարմնի ձևավորումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կազմակերպվում են նոր ուսանողական ներկայացուցչական մարմնի և ակադեմիական խորհրդի ընտրություններ։ Գործող ուսանողական խորհուրդների և գիտական խորհուրդների գործունեությունը դադարում է համապատասխան ընտրությունների ավարտից հետո՝ տասներորդ օրը: (44-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.05.26 ՀՕ-198-Ն) Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-285-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-285-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (22.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.10.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.10.2025 Հիմնական ակտ 11.09.2025, ՀՕ-285-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 06.05.2026, ՀՕ-198-Ն 11.09.2025, ՀՕ-285-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.12.2000, ՀՕ-119 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 14.12.2004, ՀՕ-62-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 15.11.2017, ՀՕ-195-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 26.12.2002, ՀՕ-516-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 14.04.1999, ՀՕ-297 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 30.05.2001, ՀՕ-193 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 16.12.2016, ՀՕ-21-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 02.05.2001, ՀՕ-185 ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 09.11.2004, ՀՕ-124-Ն ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 30.06.2011, N 978-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 372 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 27.11.2025, N 1686-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ (ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ) 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 21.12.2023, N 2291-Լ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն ԸՆԴԳՐԿՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2024-2025 ԵՎ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 29.01.2026, N 70-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 29.01.2026, N 113-Լ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 26.02.2026, N 228-Լ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 21.12.2023, N 2298-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 11.06.2026, N 827-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 26.05.2011, N 815-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 25.06.2026, N 909-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ), ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
