Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-213-Ն17 նոյեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին «ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից և տեքստից հանել «ազգաբնակչություն» բառը և դրա հոլովաձևերը: Հոդված 2. Օրենքի նախաբանի երկրորդ պարբերությունը «բարենպաստ» բառից հետո լրացնել «Էկոլոգիապես անվտանգ» բառերով, իսկ «էկոլոգիական բարձր կուլտուրա բառերը» փոխարինել «էկոլոգիական մշակույթ» բառերով: Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ պարբերություններում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում և 5-րդ հոդվածի 1-ին մասում «կուլտուրա» բառն ու դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «մշակույթ» բառով ու դրա հոլովաձևերով: Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության և բնօգտագործման» բառերը փոխարինել «էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության» բառերով, «անձին և» բառերը՝ «անձի» բառով, իսկ «նրանց» բառը՝ «անձի» բառով: Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության և մշակույթի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձևավորմանը:»: Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է - ժ» կետերով. «է) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը. ը) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը. թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական և մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ. ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային չափանիշներին համապատասխան:»: Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան: Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-213-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-213-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (13.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.13/74(1349) Հոդ.1228 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.11.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 13.01.2018 Հիմնական ակտ 17.11.2017, ՀՕ-213-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.11.2001, ՀՕ-264 20.11.2001, ՀՕ-264 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 նոյեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՀՕ-213-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել