Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ2/0138/02/24
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ2/0138/02/24

Վճռաբեկ դատարանԵԴ2/0138/02/246 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն, հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2024 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Նախարարության 11.12.2023 թվականի թիվ 95 որոշումը: Երնան ք

Ամբողջ Տեքստ

22/18 ե"

Մ- ԱՆ

ՄԵՏՐ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴշ/0138/02/24 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/0138/02/24

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի փետրվարի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն, հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2024 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Նախարարության 11.12.2023 թվականի թիվ 95 որոշումը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական

2

դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.02.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.09.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.02.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել է:

Դատավոր Մ. Հարթենյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 3-րդ մասը ն 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները՝ հրավերը, տեխնիկական բնութագիրը, Ընկերության հայտն ու պատվիրատուի ղեկավարի 11.12.2023 թվականի թիվ 95 որոշումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնման առարկա է հանդիսացել Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութեի ն պարագաների (բայց ոչ կենսաբանական հավելումների) ձեռքբերումը, որոնք խմբավորված են եղել թվով 34 չափաբաժիններում, որպիսի պայմաններում մասնակիցը պետք է իմանար, որ եթե իր կողմից առաջարկվող արտադրանքը լաբորատոր ազդանյութ կամ պարագա չէ, ապա այն պետք է լինի դեղ (դեղորայք):

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տեխնիկական բնութագրի «Ծանոթություն» բաժնի 2-րդ կետն անվերապահորեն կիրառելի է նան 22-րդ չափաբաժնի համար առնվազն այն փաստի ուժով, որ դրանով ուղղակիորեն նախատեսված է, որ ՀՀ-ում չգրանցված դեղ առաջարկելու դեպքում հրավերով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու պահանջը կիրառելի է 1ից 31-րդ չափաբաժիններով, այդ թվում՝ հայտարարված գնման ընթացակարգի 22-րդ չափաբաժնով մասնակցության հայտ ներկայացրած հայցվորի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ տեխնիկական բնութագրում ներառված ապրանքների անվանումների մեջ ներառված են ինչպես դեղորայք, այնպես էլ օրինակ՝ ներարկիչներ, հետնաբար մասնակիցը չէր կարող կանխորոշել, որ բնութագրում առկա ծանոթագրությունը չգրանցված դեղ հանդիսանալու վերաբերյալ կիրառելի է բոլոր ապրանքների կապակցությամբ, լիովին անտեսել է, որ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հրավերի պլաահանջներին համապատասխան տրված տեղեկանք ներկայացնելու պարտականությունն առաջանում է միայն տեխնիկական բնութագրում նշված 1-ից 31-րդ չափաբաժինների համար, մինչդեռ ներարկիչը 33-րդ չափաբաժինն է:

Վերաքննիչ դատարանը որնէ կերպ չի կարնորել այն փաստը, որ Ընկերությունը,

3

կրելով մինչն հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտը հրավերը պատշաճորեն ուսումնասիրելու պարտականություն ն օժտված լինելով հրավերում անհստակություններ, անճշտություններ, անհամապատասխանություններ կամ անորոշ դրույթներ հայտնաբերելու պարագայում հրավերի պահանջները բողոքարկելու, համապատասխան հարցման միջոցով պարզաբանում ստանալու ն հրավերում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու իրավունքներով, այդ իրավունքներից չի օգտվել, ավելին՝ 22-րդ չափաբաժնի ապրանքի տեխնիկական բնութագիրը, իր գնահատմամբ, ոչ պատշաճորեն ձնակերպված լինելու պայմաններում մասնակցության հայտ է ներկայացրել՝ իր վրա վերցնելով հնարավոր բացասական հետնանքների ռիսկը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.09.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

2.ԼԸնկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Նախարարությունը պնդել է, որ 22-րդ չափաբաժնով ներկայացված տեխնիկական բնութագրով պահանջվող միջոցը հանդիսանում է դեղ, սակայն դրա վերաբերյալ գեթ մեկ ապացույց չի ներկայացրել, թեն պետք է ներկայացներ 22-րդ չափաբաժնի տեխնիկական բնութագրով դեղ հանդիսացող «դեղի» ներդիր թերթիկ: Ընդ որում, Նախարարությունը պետք է հիմնավորեր, որ տեխնիկական բնութագրով պահանջվող ազդող միջոցը դեղ է, որից հետո միայն կարող էր քննարկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված լինելու հարցը:

Բացի այդ, որոշումը հիմնավորված ն փաստարկված չի եղել, չի նշվել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքը: Նախարարության կողմից չի նշվել թե «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված հատկապես որ պայմանի խախտում է թույլ տրվել: Ընկերության կողմից ստանձնած պարտավորության խախտում թույլ չի տրվել, ն կատարվել են ոլորտային օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, հետնաբար գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու բացասական հետնանքը չի կարող կիրառվել:

Նախարարության համապատասխան ստորաբաժանումը, ձեռք բերվող ապրանքի տեխնիկական բնութագրերը հաստատելով պետք է նախապես հավաստիանար՝ պահանջվող ապրանքը դեղ է, թե կենսաբանական հավելում՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում «ասկորբինաթթու 8ճՏջօօելՇ օժ» արտադրանքը գրանցված է որպես կենսաբանական ակտիվ հավելում:

Անհրաժեշտ է ընդգծել նան, որ ներկայացված ապրանքը թեկուզն լինի կենսաբանական ակտիվ հավելում, այն գնահատող հանձնաժողովի կողմից գնահատվել է պահանջներին բավարարող, ուստի որոշվել է կնքել մատակարարման պայմանագիր, իսկ կենսաբանական հավելումը գնահատելով հրավերի պահանջներին համապատասխանող՝ Նախարարությունը հետագայում ծանուցումից դուրս իրավասություն չի ունեցել պահանջելու

4

ինչ-որ հավելյալ տեղեկանք, որը կարող էր պահանջվել, եթե մատակարարվող միջոցը դեղ է, Ա այն գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) թիվ «ՀՀ ՊՆ-ԳՀԱՊՁԲ-23-9/56» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի (այսուհետ` Գնահատող հաձնաժողով) 05.10.2023 թվականի թիվ 1 որոշմամբ Նախարարությունը հայտարարել է գնանշման հարցում (այսուհետ նան՝ Ընթացակարգ), որն իրականացվում է մեկ փուլով՝ էլեկտրոնային գնումների /Ճողոծքտ (Պող.ՁՐՈՂ6քՏ.Յո) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների մատակարարման պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 117).

2) Գնահատող հանձնաժողովի 05.10.2023 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր :ազդանյութերի, պարագաների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավերը (այսուհետ՝ Հրավեր):

Հրավերի 1-ին մասի 1.1-ին կետի համաձայն՝ «գեման առարկա է հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար' դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերումը (այսուհետ եան ապրանք), որոնք խմբավորված են «34» չափաբաժիններում»:

Նույն կետում ներկայացված աղյուսակի համաձայն` 22-րդ չափաբաժնում նշված ապրանքն է՝' «ասկորբինաթթու 0560օՒԵ)Շ 06/ժ», որի գնման գինն է՝ «1,650,000»:

Նույն կետի համաձայն՝ «Ապրանքի տեխնիկական բնութագրերը, ինչպես նան մասնագիրը, տեխնիկական տվյալները ն այլ ոչ գնային պայմանների ամբողջական ն համարժեք եկարագրությունը կազմում են կեքվելիք պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի Ի/6 հավելվածում»:

Հրավերի 1-ին մասի 2.4-րդ կետի համաձայն՝ «Մասնակիցը ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում ներկայացնում է որակավորման ապահովում' սույն հրավերով սահմանված կարգով ն չափով: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունեերի (քհ, ԽՈԹօժյտ», Տլռոմա-ժմ ՃՓ Քօօտ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առեվազն Հայաստանի Հանրապետությանը շեորհված սուվերեն վարկանիշի չափո:

Հրավերի նույն մասի 2.4.1-ին կետի համաձայն՝ «Համաձայն ՀՀ կառավարության 02.05.2013 թ. հ 502-Ն որոշման ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար, հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» Ի/172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության

5

անդամ երկրում կամ ունեն ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավիորում:

Սույն կետով նախատեսված դեղեր առաջարկելու դեպքում մասնակիցը ընտրված մասեակից ճանաչվելու դեպքում պարտավորվում է սույն հրավերի Էին մասի 2.4 կետով նախատեսված որակավորման ապահովման հեր միաժամանակ ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ըբեկերության կողմից տրված հավաստող տեղեկանք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին»:

Հրավերի նույն մասի 4.3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ «Մասնակիցը հայտով ներկայացեում է' հավաստում" ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, սույն հրավերով սահմանված կարգով ն ժամկետում որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության կամ սույն հրավերով սահմանված՝ վարկունակության վարկանիշ ունենալու մասին, ինչպես նան սույն հրավերի 2.4. 1 կերով նախատեսված դեղեր առաջարկելու դեպքում' ՀՀ առողջապահության եախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին հավաստող տեղեկանք ներկայացնելու պարտավիորության մասին»:

Հրավերի նույն մասի 8.14-րդ կետի համաձայն՝ «Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կերով նախատեսված հիմքերն ի հայր գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: (...): Ըեդ որում, եթե մասնակցի գնումեերին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում՝ շտկման ենթակա) կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովում (...), ապա այդ հանգամանքը համարվում է որպես գեման գործընթացի շրջանակում մասեակցի ստանձնած պարտավիորության խախտում» (հատոր 1-ին, գ.թ. 117-128).

3) Հրավերին կից հրապարակված «Լաբորատոր ազդանյութերի տեխնիկական բնութագիր» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ 22-րդ չափաբաժնի ապրանքն է՝ «ասկորբինաթթու 98018403, 501815, 28119801, դեղահատ դյուրալույծ, առնվազն 900 մգ, մրգային համով, գործարանային փաթեթավորմամբ»:

Նույն փաստաթղթում առկա ծանոթագրության 3-րդ կետի համաձայն՝ «1-ից 31-րդ չափաբաժինների համար՝ համաձայն ՀՀ կառավարության 02.05.2013թ. թիվ 502-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2.1 կետի՝ Հայաստանի Հանրապետության

6

պաշտպանության նախարարության կարիքների համար՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23ի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» Խ172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն ։»Առողջապահութան համաշխարհային կազմակերպության նախաորակավորում: Նման ։պրաարագայում ընտրված մասնակիցը որակավորման ապահովման փաստաթղթի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերութան կողմից տրված հավաստող տեղեկանք՝ մատակարարվող դեղերի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին» (հատոր 1-ին, գ.թ. 96-98).

4) Ընթացակարգին մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել նան Ընկերությունը՝ ի թիվս այլի նան 22-րդ չափաբաժնի համար՝ հավաստելով, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում պարտավորվում է Հրավերով սահմանված կարգով ն ժամկետում ներկայացնել լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված ու Կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» թիվ 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցված կամ ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունեցող դեղերի դեպքում՝ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող «տեղեկանք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին» (հատոր 1-ին, գ.թ. 89, 90).

5) մինչե հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալն Ընկերությունը Գնահատող հանձնաժողովին սահմանված կարգով չի ներկայացրել Հրավերի պարզաբանման կամ դրանում փոփոխություններ կատարելու պահանջ, ինչպես նան չի բողոքարկել գնման առարկայի բնութագրերը կամ հրավերի պահանջները.

6) Գնահատող հանձնաժողովի 19.10.2023 թվականի թիվ 3 արձանագրության համաձայն` Գնահատող հանձնաժողովը որոշել է ցածր գնային առաջարկ ներկայացրած Ընկերությանը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարել ընտրված մասնակից ն կնքել պայմանագիր` գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսելու ու դրա հիման վրա կողմերի միջն համաձայնագիր

7

կնքելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 39-45).

7) Գնահատող հանձնաժողովի թիվ 4. արձանագրության 1.1-ին կետի համաձայն՝ 24.11.2023 թվականի նիստում ուսումնասիրելով Ընթացակարգի շրջանակներում ընտրված մասնակիցների կողմից ներկայացված գնման պայմանագրերի նախագծերը՝ Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ Ընկերության կողմից «22րդ չափաբաժնի (ասկորբինաթթու ճՏջոօՒեյՇ Օօյմ) մասով առաջարկվել էր ՀՀ չգրանցված դեղ: Ուստի անհրաժեշտ էր պայմանագրի նախագիծը ներկայացնելուց, որակավորման ապահովման հետ միաժամանակ չգրանցված դեղի մասով ներկայացնել պահանջվող տեղեկանքը, քանի որ մասնակիցը գեման ընթացակարգին մասեակցելու համար ներկայացված հայտով' Հավելված Խ 1-ով, հավաստել էր, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, հրավերով սահմաեված կարգով ն ժամկետում պետք է ներկայացնի որակավորման ապահովում, ինչպես նեան լիազոր մարմեի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված ու ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23ի «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» Ի8/ 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցված կամ ՀՀ առողջապահության համաշխարհային կազմակերպության եախաորակավորում ունեցող դեղերի դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ե բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին: Սակայն «Թեոֆարմա» ՍՊԸի կողմից գրությամբ ներկացվլ է ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական բեկերության կողմից «(Թեոֆարմա» ՍՊԸ-ին ուղղված 22.11.2023 թվականի Խ 01/3862-23 գրությունը (կցվում է), որտեղ եշվում է, որ վերոնշյալ արտադրանքը գրանցված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում որպես կենսաբանական ակտիվ հավելում' սակայն արտադրանքի կազմում վիտամին Շ-ի քանակը 1000մգ գերազանցում է արտադրանքների կազմում ակտիվ բաղադրատարրերի վերին թույլատրելի օրական սպառման մակարդակները համաձայն ԵԱՏՄ Ի/ 299 առ 28.05.2010 Որոշման»:

Հիմք ընդունելով վերոգրյալը Գնահատող հաձնաժողովն Ընկերության առաջարկի մասով որոշել է կասեցնել նիստը՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ հարցում կատարելու նպատակով:

Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն՝ 30.11.2023 թվականի նիստում Գնահատող հաձնաժողովը որոշել է մերժել Ընկերության առաջարկը՝ հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 29.11.2023 թվականի թիվ 01/3974-23 գրությունը, որի համաձայն՝

- «Հունաստանի Հանրապետության )խՈ/ ՔիզոոզօօսեռճԼ ընկերության «Մռտյո 6 1000

8

տոց ՇՕ ՑԽե"յ/Շ0յմ ԶՈՓՈԵՇԱԱՁ սոս ոսաօոռ ոօ: ասոօտոսԿ ս 6ԱօգոճՑօաօսծել ասոյ/ՎՕՔ Ռզծոօտառ» արտադրանք, ձնավորված ն ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում որպես կենսաբանական ակտիվ հավելում (...): Այնուամենայնիվ հարկ ենք համարում եշել, որ քննարկվող արտադրանքում վիտամին Շ-ի քանակը' 1000 մգ, գերազանցում է կենսաբանական ակտիվ հավելումեերի կազմում վիտամին Շի վերին թույլատրելի օրական քանակը" 900մգ, որը սահմանված է ԵԱՏՄ Ի 299 առ 28.05.2010 որոշմամբ (Հավելված 5):

- Կենսաբանական ակտիվ հավելումները չեն հանդիսանում դեղեր, ուստի չեն կարող կիրառվել բուժական նպատակով: (...»:

Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն՝ Գնահատող հանձնաժողովը որոշել է Ընթացակարգը 22-րդ չափաբաժնի մասով հայտարարել չկայացած՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին) (հատոր 1-ին, գ.թ. 70, 71).

8) Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի 11.12.2023 թվականի թիվ 95 որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը: Որպես փաստական հիմք նշվել է Ընկերության կողմից ՀՀ-ում չգրանցված դեղ առաջարկելու պայմաններում պահանջվող փաստաթուղթը չներկայացնելը ն այդ հիմքով Ընկերության առաջարկը մերժելը (հատոր 1-ին, գ.թ. 79):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ այե իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՛ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում ն հիմք հանդիսանալ մասնակցին գնումեերի գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ Ա ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված

9

հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները ն պարտականությունները:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գեման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը ն մասնակիցը հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝

1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին ն վայրում՝ հայտերի բացման նիստում: (...):

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին:

Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու Ա Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ` Կարգ) Հավելված թիվ 1-ի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ եթե մասնակցի՝ հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթեր` կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձնով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման

10

գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, ն բավարարվում է պատվիրատուի կարիքը:

Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:

Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝

1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ ն օգտավետ) առաջարկի ընտրության ն նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.

2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված Ա հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:

Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի ն գնման գործընթացի մասնակիցների միջն ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ ն օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային ն ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջն մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալի, Օրենքով նախատեսված միակողմանի գործողություններ (գնումների հայտարարության ն հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը ն այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջն կնքված պայմանագիրը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նան, որպես հետնանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝

1) հայտն օրենքով նեն հրավերով սահմանված (կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ամպահովումը հավաստող) կցելու գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,

11

2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,

3 ընտրված մասնակից `ճանաչվելու դեպքում որակավորման 0ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (ե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով ն հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նան իր կողմից ներկայացված հայտում հրավերի 6պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձնով ն ժամկետում ներկայացնելու պարտականությունը:

Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով ն հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետնանքները, նախնառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված

անհամապատասխանությունների բնույթից: Այսպես՝

13) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը` ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.

2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը` նուն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչն կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյա՝։ այն դեպքերը երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է:

Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը ն մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից

12

մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետնանք՝ գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նան այլ անբարենպաստ հետնանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն |Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ|, ինչպես նան ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում |Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետլ|:

Մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականութան առաջացման ն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»:

Միննուն ժամանակ անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման՝ Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված՝ «մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսնորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերնույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենփի թիվ ԵԴԶ/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն «զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում պետք է դիտարկել նան բոլոր այն դեպքերը, երբ գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված մասնակից հայտարարված անձը հրավերով սահմանված կարգով ն ժամկետում չի ներկայացնում գնման գործընթացի տվյալ փուլում` մինչն պայմանագիր կնքելը գնահատման հանձնաժողովին ներկայացման ենթակա որակավորման կամ պայմանագրի ապահովումը, կամ հրավերով նախատեսված այլ փաստաթղթերը, որպիսի փաստը նս ինքնին բավարար հիմք է ոչ միայն տվյալ մասնակցի հայտը մերժելու ու գնման գործընթացին նրա հետագա մասնակցությունը դադարեցնելու, այլ նան նրան գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու համար, եթե տվյալ մասնակիցը հրավերով Ա (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել ապահովման համապատասխան գումարը (եթե կիրառելի է):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի

13

համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը ն վերլուծությունն է' դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու Ա գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը ն բացակայությունը հաստատելու համար դրանց Տհամակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործվ ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջն եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած՝ ապացույցներն առանձին-առանձին Ա իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:

Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարնորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով:

Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող Ա ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նան վիճելի մնալու լինելու հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման ն դատական ակտի կայացման ողջ գործընթացը: Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսնորումն է գտնում դատավարական գործողություններում ու ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության: Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) ն արտաքին (իրավական) կողմեր: Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում

լ4

կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսնորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման ն դատավարական պատշաճ ձնակերպման մեջ (տե'ս Ռոբերտ Ռայան Դիկին ըեդդեմ «(Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու դրանց . արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (ւրե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերման նպատակով հայտարարվել է թիվ «ՀՀ ՊՆ-ԳՀԱՊՁԲ-23-9/56» ծածկագրով գնանշման հարցում:

Հրավերի 1-ին մասի 1.1-ին կետի համաձայն՝ գնման առարկա է հանդիսացել Նախարարության կարիքների համար դեղորայքի, լաբորատոր ազդանյութերի, պարագաների ձեռքբերումը:

Հրավերի նուն մասի 2.4.1-ին կետի համաձայն՝ ՀՀ-ում չգրանցված դեղեր առաջարկելու պայմաններում մասնակիցն ընտրված մասնակից ճանաչվելու դեպ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ2/0138/02/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել