Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թումասյան — ԼԴ/0029/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Թումասյան — ԼԴ/0029/01/17

Վճռաբեկ դատարանԼԴ/0029/01/177 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի փետրվարի 28-ի դատավճռով Ռոբերտ Սերգոյի Թումասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել կալանքի՝ 1 (մեկ) ամիս ժամկետով: 2. Պաշտպան Ս.Մխիթարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 28-ի դատավճիռը Ռ.Թումասյանի նկատմամբ նշանակված պատիժը

Ամբողջ Տեքստ

ԼԴ/0029/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

2019 թվականի նոյեմբերի 7-ին

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով Ռոբերտ Սերգոյի Թումասյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի փետրվարի 28-ի դատավճռով Ռոբերտ Սերգոյի Թումասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել կալանքի՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:

2. Պաշտպան Ս.Մխիթարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 28-ի դատավճիռը Ռ.Թումասյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով փոփոխվել է և 1 (մեկ) ամիս ժամկետով կալանքը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Ռ.Թումասյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Ռոբերտ Թումասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ. (Նա (…), առանց իրացնելու նպատակի` իր

օգտագործման համար, 2017 թվականի հոկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի վերջնամասում գտնվող, (Սև հողերե կոչվող տեղանքում վայրի աճած կանեփ տեսակի խոտաբույսի թփերից քաղել է տերևներ և փաթեթավորելով սպիտակ թղթի մեջ` պահել իր մոտ:

2017

թվականի

հոկտեմբերի

11-ին`

ժամը

11:00-ի

սահմաններում,

Ռոբերտ

Թումասյանը կրկին գնացել է վերոհիշյալ տեղանք և այդ տերևներն արևի տակ չորացնելու ու ձեռքերով մանրացնելու` տնայնագործական եղանակով, ապօրինի պատրաստել է զգալի չափերով 1.07 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը փաթեթավորել է նույն թղթի մեջ և ապօրինի պահել իր մոտ` սև կաշվե բաճկոնի գրպանում:

3

Այնուհետև, 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, թմրամիջոցը ծխելով օգտագործելու համար, Ռոբերտ Թումասյանն այդ թմրամիջոցն ապօրինի պահելով իր սև կաշվե բաճկոնի գրպանում, ընկերոջը` Կոլյա Պողոսյանին պատկանող (Մերսեդես Դայմլեր Բենս Ե-190ե մակնիշի 23 ՏՏ 356 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի (Սև հողերե կոչվող տեղանքից ապօրինի փոխադրել է Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, (…)ե1:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

5.

Բողոք

բերած

անձը,

հղում

կատարելով

թմրամիջոցների

և

հոգեմետ

(հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական

պատիժը

կամ

ազատել

հետագա

պատիժը

կրելուց`

արարքի

ապաքրեականացման հիմքով:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

6. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ռոբերտ Թումասյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 10-ի որոշումը վերանայելու համար: 7.

ՀՀ

Սահմանադրության

72-րդ

հոդվածի

համաձայն`

((…)

Արարքի

պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժե: 1

Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 93-95:

4

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Արարքի

հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածությունե:

8. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ (չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքովե (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

9.

ՀՀ

սահմանադրական

դատարանը

(այսուհետ`

նաև

Սահմանադրական

դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. ((...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ

հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ

կիրառումն

ապահովելու

համար

իրավակիրառ

պրակտիկայի

շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

2

5

պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)ե3:

Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրել է. ((...) ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական

Սահմանադրության

բովանդակությամբ,

72-րդ

հոդվածի

համաձայն

անմիջական

որի`

ելնելով

գործողությունից`

ՀՀ

արարքի

պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)ե4:

10. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի

մեջ

մտած

դատական

ակտերը

ենթակա

են

վերանայման՝

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Առանց

իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

3

Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

6

պատժվում

է

կալանքով`

առավելագույնը

երկու

ամիս

ժամկետով,

կամ

ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետովե։

Մինչև (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռոբերտ Թումասյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 1.07 գրամ (մարիխուանաե տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու, պահելու և փոխադրելու համար5:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման

7-11-րդ

կետերում

վկայակոչված

իրավադրույթների

և

արտահայտված

իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ռ.Թումասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն

սահմանների

օրենսդրական

փոփոխությունների

համեմատական

ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.07 գրամ (մարիխուանաե տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է:

5

Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

7

Նման

պայմաններում

թմրամիջոցների

չափերի

վերաբերյալ

օրենսդրական

փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ռ.Թումասյանի կողմից կատարված արարքի վրա: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ռ.Թումասյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 10-ի որոշումը վերանայելու համար։

14. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալ Ռ.Թումասյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 28ի դատավճիռը ու Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 10-ի որոշումը և Ռ.Թումասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով

վերոգրյալից

և

Սահմանադրության

162-րդ,

Հանրապետության

դատական

ղեկավարվելով

163-րդ,

171-րդ

օրենսգիրքե

Հայաստանի

Հանրապետության

հոդվածներով,

Հայաստանի

(Հայաստանի

Հանրապետության

սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ռոբերտ Սերգոյի Թումասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 10-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2.

Ռոբերտ

իրավասության

Սերգոյի

առաջին

Թումասյանի

ատյանի

վերաբերյալ

դատարանի՝

2018

Լոռու

մարզի

թվականի

ընդհանուր

փետրվարի

28-ի

8

դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 10-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Ռոբերտ Սերգոյի Թումասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում

արդարացնել` հանցակազմի բացակայության

պատճառաբանությամբ:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԼԴ/0029/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել