ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21 — Ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով 1.
Ամփոփում
Հոդված 21. Ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով 1. Գործի քննության նախապատրաստման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատասխանողին։ 2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով։ Եթե հայցվորը համաձայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով 1. Գործի քննության նախապատրաստման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատասխանողին։
2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով։ Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպես երկրորդ պատասխանող։
3. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց կամ գործում որպես երկրորդ պատասխանող ներգրավելուց հետո գործի վարույթը սկսվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից։
4. Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում։ Գ Լ ՈՒ Խ 6 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
