Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 372 — Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 372AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 372 — Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 372. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել, մարդկանց, կենդանիների կամ բույսերի շրջանում համաճարակ է տարածվել, կա

Ամբողջ Տեքստ

Հոդված 372. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել, մարդկանց, կենդանիների կամ բույսերի շրջանում համաճարակ է տարածվել, կամ առաջացել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել