ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 280 — Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին կամ վարկային պատմությանը կամ վարկային բյուրոյում առկա վարկայ
Ամփոփում
Հոդված 280. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին կամ վարկային պատմությանը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը 1. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հավաքելը, օգտա
Ամբողջ Տեքստ
Հոդված 280. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին կամ վարկային պատմությանը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը 1. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հավաքելը, օգտագործելը կամ հրապարակելն այն անձի կողմից, որն իրավունք չուներ ծանոթանալու այդ գաղտնիքին՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է շահադիտական դրդումներով կամ 2) խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
