ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիսի 1998 թվականի) 986-րդ հոդվածի 2-րդ կետում «Ապահովագրողի» բառը փոխարինել «Ապահովագրվողի» բառով: Հոդված 2. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 1-ին կետի «կյանքին կամ առողջությանը» բառերից հետո լրացնել «կամ աշխատունակությանը» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:»: Հոդված 4 . Օրենսգիրքը 990-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 990 1 -րդ հոդվածով` « Հոդված 990 1 . Ա ՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող է սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված անձնական, գույքային և պատասխանատվության ապահովագրությունից տարբեր` կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասակարգումը:»: Հոդված 5. Օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը փակագծերում նշված «անդորրագիր» բառից հետո լրացնել «, վկայագիր» բառով: Հոդված 6. Օրենսգրքի 1009-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը փակագծերում նշված «շահառուի» բառից առաջ լրացնել «ապահովագրված անձի կամ» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 1010-րդ հոդվածում` 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 1010 . Ա ՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԳև (ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ) ».
2) 2-րդ կետի առաջին պարբերությունում «մշակված ապահովագրական դրույքաչափեր» բառերը փոխարինել «հաշվարկված ապահովագրական սակագներ (դրույքաչափեր)» բառերով.
3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «դրույքաչափերին» բառը փոխարինել «սակագներին (դրույքաչափերին)» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 1016-րդ հոդվածի 1-ին կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերնագիրը «Վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «պահանջի» բառով: Հոդված 10. Օրենսգրքի 1024-րդ հոդվածի 3-րդ կետում «ապահովագրությունը վճարվում է» բառերը փոխարինել «ապահովագրության գծով ապահովագրական պարգևները վճարվում են» բառերով: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. հուլիսի10 Երևան ՀՕ-100-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-100-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.07.2004-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.886 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.06.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.07.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.07.2004 Հիմնական ակտ 11.06.2004, ՀՕ-100-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունիսի, 2004 թ.
- Գործի #:
- ՀՕ-100-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
