Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (18 ԱՊՐԻԼԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-528-Ն) 343 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (18 ԱՊՐԻԼԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-528-Ն) 343 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6928 հուլիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 հուլիսի 2009թ. ՍԴԱՈ - 69 | ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (18 ԱՊՐԻԼԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-528-Ն) 343 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (18

ԱՊՐԻԼԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-528-Ն) 343 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 08.06.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528- Ն) 343 հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածին, 18 հոդվածի 1- ին և 2-րդ մասերին, 19 հոդվածի 1-ին մասին, 20 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 27 հոդվածի 1-ին մասին, 42 հոդվածի 2-րդ մասին և 43 հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիմումում հաշվի առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված սահմանափակումը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 1-ին մասով, միջնորդել է վիճարկվող նորմի գործողությունը կասեցնել։

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ «Գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար»։

3. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է, որ «Արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե փաստաբանը մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, որը կապված է նրա փաստաբանական գործունեության հետ»։

4. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ վիճարկվող նորմի գործողությունը կասեցնելու միջնորդությունը չի բխում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 1-ին մասի պահանջներից, քանի որ փաստաբանական գործունեության հետ կապված դիտավորյալ հանցագործություն կատարելու համար մեղադրվող փաստաբանի արտոնագրի գործողությունը մինչև հինգ տարի ժամկետով կասեցնելը չի կարող հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար։ Վերոշարադրյալի հիման վրա Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

ՀՀ քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն) 343 հոդվածի 1- ին մասի գործողությունը կասեցնելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունը մերժել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 հուլիսի 2009 թվականի

ՍԴԱՈ-69

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հուլիսի, 2009 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-69
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել