Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 85 — Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 85AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 85 — Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 85. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելը (վերնագիրը փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն ) 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության: 2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումից հետո նույն նիստում ընտրություններին մասնակցող կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 85. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելը (վերնագիրը փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն ) 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումից հետո նույն նիստում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում քվեաթերթիկներում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և նոր ձևավորված դաշինքի համարներ չեն նշվում:

3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները և նախընտրական ծրագրերը։

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը: (85-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ.

07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել