ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 361 — Բողոքարկման ենթակա որոշումները 1.
Ամփոփում
Հոդված 361. Բողոքարկման ենթակա որոշումները 1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` 1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը. 2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը. 3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները. 4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակնե
Ամբողջ Տեքստ
Հոդված 361. Բողոքարկման ենթակա որոշումները 1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` 1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը. 2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը. 3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները. 4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները. 5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները. 6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը. 7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը. 8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը. 9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը. 10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը. 11) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը. 12) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը. 13) կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը. 14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը. 15) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:
2. Դատարանի` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերով սահմանված որոշումների դեմ բողոք ներկայացնելը չի խոչընդոտում դատարանում գործի քննության ընթացքին: (361-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չեն նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր 19.05.26 ՍԴՈ-1828 որոշմամբ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
