Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74 — Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74 — Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը 1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-ր

Ամբողջ Տեքստ

Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը 1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար է համարվում նաև հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին:

2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվում է որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին:

3. Եթե յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը կարող է ուղղվել որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը կամ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը՝ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:

4. Եթե յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին , այդ թվում` հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով (այսուհետ` Կառավարության սահմանած չափանիշներ), համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը: Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:

5. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին: (74-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, խմբ.

26.05.21 ՀՕ-244-Ն, խմբ., լրաց.

01.03.23 ՀՕ-101-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել