ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41 — Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 41․ Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը (վերնագիրը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) 1. Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը: 2․ Ծառայության աշխատողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայությունը աշխատողի դիմումի հիման վրա կամ Ծառայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 41․ Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը (վերնագիրը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) 1. Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը: 2․ Ծառայության աշխատողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայությունը աշխատողի դիմումի հիման վրա կամ Ծառայության գնահատած ռիսկերի առկայության դեպքում ապահովում է աշխատողի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ձերբակալված Ծառայության աշխատողին խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ։ Ընդ որում, տվյալ դեպքում իրականացվող անձնական խուզարկության կամ իրականացվող զննության արդյունքով հայտնաբերված և Ծառայությանը պատկանող տեղեկակիրները կամ տեխնիկական և այլ միջոցներ ենթակա չեն առգրավման ձերբակալումն իրականացրած կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից և փոխանցվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչին։ 4․ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց պաշտպանության տրամադրման շրջանակը, կարգը և պայմանները սահմանվում են Ծառայության պետի հրամանով։
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝ 1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը․ 2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող և ծառայողի խնամքի տակ գտնվող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում։ (41-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
