Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 280.1 — Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը 1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյուն
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 280.1 — Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը 1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյուն

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 280.1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը 1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով: 2. Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազա

Ամբողջ Տեքստ

Հոդված

280.1.

Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը

1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչեւ երեք տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչեւ երեք տարի ժամկետով:

(280.1-ին հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-90-Ն)

Բ Ա Ժ Ի Ն 10

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ 27

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել