ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25 — Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկման կատարման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 25. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկման կատարման կարգը 1. Պատվավոր կամ զինվորական կոչում, կարգ, աստիճան, որակավորման դաս կամ պետական պարգև շնորհած մարմինը կամ պաշտոնատար անձը եզրափակիչ դատական ակտի պատճենն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կատարում է համապատասխան գործողություններ դատապարտյալին պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պ
Ամբողջ Տեքստ
Հոդված 25. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկման կատարման կարգը 1. Պատվավոր կամ զինվորական կոչում, կարգ, աստիճան, որակավորման դաս կամ պետական պարգև շնորհած մարմինը կամ պաշտոնատար անձը եզրափակիչ դատական ակտի պատճենն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կատարում է համապատասխան գործողություններ դատապարտյալին պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու նպատակով, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդ կոչման, կարգի, աստիճանի, որակավորման դասի կամ պետական պարգևի հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից նրան զրկելու ուղղությամբ՝ այդ մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնելով հիմնական պատիժ կատարող հիմնարկին կամ մարմնին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տասնօրյա ժամկետի պահանջը չի գործում, եթե այդ գործողություններն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված են այլ ժամկետներ: Գ Լ ՈՒ Խ 7 ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
