ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 371 — Վերաքննության արդյունքով կայացվող դատական ակտերը 1.
Ամփոփում
Հոդված 371. Վերաքննության արդյունքով կայացվող դատական ակտերը 1. Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով կայացնում է նոր դատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 371. Վերաքննության արդյունքով կայացվող դատական ակտերը 1. Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն գտնում է, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ մասնակի սխալ է հիմնավորված, ապա հիմնավորում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը: Բեկանված մասով կայացնում է նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցում է առաջին ատյանի համապատասխան դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը. 3) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
2. Դատական ակտը բեկանելիս վերաքննիչ դատարանն իրավասու է վարույթը փոխանցելու առաջին ատյանի դատարան միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները և հնարավորությունները բավարար չեն իր կողմից կայացվելիք նոր դատական ակտի իրավաչափությունն ապահովելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
