Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ոսկանյան — ՏԴ/0080/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ոսկանյան — ՏԴ/0080/01/22

Վճռաբեկ դատարանՏԴ/0080/01/2213 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հունվարի 22-ին ՀՇ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետն՝ նան ՀՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1ԼԼրդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56100122 քրեական գործը: 11 Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ թիվ 56100122 քրեական գործի նյութերով, ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցագործության հ

Ամբողջ Տեքստ

| ՏԴ/0080/01/22

Ի ԱՏՀ ՎՆ,

կոր ԱԻ

ՆՅԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մարտիրոսյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ռ.Պապոյան

դատավորներ՝ Ս.Համբարձումյան

Լ.Հովհաննիսյան

13 մարտի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Ռուբենի Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հունվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետն՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1ԼԼրդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56100122 քրեական գործը:

11 Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ թիվ 56100122 քրեական գործի նյութերով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է նոր՝ թիվ 56100422 քրեական գործը:

Լ2. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56100522 քրեական գործը:

Լ3. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3րդ մասի 11-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56100622 քրեական գործը:

14. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34177րդ հոդվածի 3րդ մասի 11-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56100722 քրեական գործը:

15. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ թիվ 56100422, 56100522, 56100622, 56100722 քրեական գործերը միացվել են թիվ 56100122 քրեական գործին:

2. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ Արմեն Ռուբենի Ոսկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11րդ կետով ն 34177րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

3

3. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Արմեն Ոսկանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11րդ կետով ն 34177րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

4. 2022 թվականի մայիսի 26ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 17-ի դատավճռով Արմեն Ոսկանյանը՝

- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1րդ կետով նախատեսված հանցանքում (Լին դրվագ) ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,

- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1րդ կետով նախատեսված հանցանքում (2-րդ դրվագ) ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,

- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքում (3-րդ դրվագ) ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,

- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքում (4-րդ դրվագ) ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,

- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում (5-րդ դրվագ) ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:

2021 թվականի մայիսի 27-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 74-րդ հոդվածի կիրառմամբ՝ 1-ին դրվագով նշանակված» (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկում պատժին մասնակի գումարվել է 25-րդ դրվագներով

4

նշանակված պատիժներից յուրաքանչյուրից 3 (երեք ամիս ժամկետով ազատազրկումը ն վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 4 Հորս) ամիս ժամկետով:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79րդ հոդվածի 3րդ մասի կարգով՝ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Ոսկանյանի՝ 2022 թվականի հունվարի 22-ից մինչն 2022 թվականի մայիսի 22-ն անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիսը ն ԱՈսկանյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվելով Ա.Ոսկանյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

Ա.Ոսկանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

6. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը, 2024 թվականի հունվարի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը պատժի մասով փոփոխել է. Արմեն Ոսկանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով երկու դրվագ հանցանքներից յուրաքանչյուրի համար պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի Լ1-րդ կետով երկու դրվագ հանցանքներից յուրաքանչյուրի համար՝ ազատազրկում՝ 4 նորս) տարի ժամկետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (տարի) 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Ոսկանյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Ոսկանյանի անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը ն վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով: Դատավճիռոը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը

5

Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բոդոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

8. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել ն կիրառվել քրեական օրենսդրության հետադարձ ուժը սահմանող նորմերը:

Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, ն չի կիրառել նույն հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նան սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոքի հեղինակը նշել է, որ Արմեն Ոսկանյանի կատարած հանցանքների համար ինչպես կատարման պահին, այնպես էլ ներկայումս գործող քրեական օրենսգրքերով նախատեսված ազատազրկում պատժատեսակի սահմանաչափի փոփոխություն չի կատարվել, Արմեն Ոսկանյանը թե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի ն թե' ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումներով համարվել ն համարվում է դատվածություն ունեցող անձ, ն երկու դեպքում էլ նշանակվելիք պատիժը չի կարող պակաս լինել օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:

Մասնավորապես, եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի համապատասխան նորմերի կիրառության պայմաններում Ա.Ոսկանյանի նկատմամբ նշանակվելու էր ազատազրկում՝ Հատուկ մասով նախատեսված պատժի առավելագույն չափի երկու երրորդից ոչ պակաս՝ վտանգավոր ռեցիդիվի կանոններով, ապա գործող քրեական

6

օրենսգրքի համապատասխան դրույթների կիրառման պայմաններում, թեն նոր օրենսգիրքը ռեցիդիվի տեսակներ չի նախատեսում, այնուամենայնիվ, կրկին նշանակվելու էր ազատազրկում Հատուկ մասով նախատեսված պատժի առավելագույն չափի երկու երրորդից ոչ պակաս ժամկետով, այսինքն՝ քննարկվող դեպքում Ա.Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, վիճակի բարելավման, հետնաբար նան հետադարձության հարց քննարկվել չէր կարող:

Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննի դատարանը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ ն 9-րդ հոդվածների պահանջների խախտմամբ անհիմն կերպով հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.Լրդ հոդվածով նախատեսված դրույթները, անտեսելով, որ քննարկվող դեպքում Ա.Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հետադարձության հարց քննարկվել չէր կարող:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Վճոաբեկ բողոքի պատասխանը.

10. Ա.ՆՌՈսկանյաանն պաշտպան Կ.Մարգարյանը վճռաբեկ բողոքի

կապակցությամբ ներկայացված պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել նյութական օրենքը, կայացնելով օրինական ու հիմնավոր դատական ակտ, ն խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մերժել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.

1. Նախաքննության մարմնի որոշմամբ Արմեն Ոսկանյանին ՀՀ սախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «արիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությաւմը 2022 թվականի հունվարի ժ-ից մինչն նույն թվականի հունվարի 1Էն ընկած ժամանակահապտվածում, միայնակ, մուտքի դուռր հրպբացելու միջոցով ապօրինի կերպով մուտք է գործել """""" ժու. Բոուիի պատկանող ն ՀՇ "ռի մարզի "ո համայնքի

7

Ւ» բնակավայրի """-ին վողոցի ՞""-րդ վակուղու ՞"-րդ հասցեում գփեվող բնակարան, ոլչտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի՝ ընդհանուրը՝ 16.700 ՀՀ դրամ արժողությամը՝ «Օոօօործ1մ» ապրանքանիշի թեյի 1 լրակազմ, 1 հատ ԽԹՇ1Շ 1ՆԽ8Օ» ապրանքանիշի մազի հարդարիչ, Լհատ «.ՕՍԼ5 ՄՍԼԼՕԽ» ապրանքանիշի ն Լհատ «/4ԻՒ4» ապրանքանիշի վերնազգեարներ, այնուհետն կրկին մուտքի դուռր հրել-բացելու միջոցով ապօրինի կերպով մուրք է գործել առանձնատանը կից պահեարարան հանդիսացող անասնագոմ, որտեղից զաղտնի հափշտակել է 1հատ բեռնասայլաւկի անիվ:

Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշվաւկություն կատարելու ուղղակի դիտավորությամը 2022 թվականի հունվարի 10-ից մինչն նույն թվականի հունվարի 17-ն ընկած ժամանակահավպտվածում միայնակ, մումքի դոան ձախ մասի պավուհանի փեղկը կոտրելուբացելու միջոցով ապօրինի կերպով մումք է գործել "ո" «ուր ռուկը պատկանող ն ՀՇ «ո-ի մարզի "րի

բնակավայրի ՞"-ին փողոցի ""՞-րդ փակուղու՞"-րդ հասցեում գտնվող բնսաւկարան ն այնտեղից հափշտակելու նպավաւկով վերցրել է "".""""-ին պատկանող զգալի չափերով` ընդհանուրը՝ 75.902 ՀՀ արժողությամբ՝ մեկ հավ. բաց վարդագույն վերնաշապիկ, 2 հատ կանաչ ն Լհատ սպիպտեաւկ գույնի սրբիչներ, 2 հավն «Տուն ճոչ» ապրանքանիշի միգաման, «Եճմեչ ժու» ապրանքանիշի 2 տուփ ափսե, մեկ տուփ՝ ընդհանուր թվով 12 հավ «Շ1տաճօ» վնեսեւկի բաժակ, թվով 1 հատ հեղուկի տարա /(ուժ, թվով 1 հատ խոհանոցային թավա, մեկ հատ ալյումինե քամիչ, 3 հատ խոհանոցային կաթսայի կափարիչներ, 1 հատ լվացքի մեքենայի կափարիչ, թվով 2 կտոր ալյումինե տարբեր չափերով ցանց, 4 կտոր միանման մալուխներ, մալուխների կիսակվտրներ ն թվով 1 հատ լվացարան, այնուհետն տանից դուրս գալուց հետո բակում գտնվելու ընթացքում նկատել է փան շրջակայքով դեպի իր կողմ քայլող երիտասարդի ն քացահայտվելու փրանգ զգալով գողոնը տեղափոխել է առանձնատան նկուլ ն գողոնը թողնելով նկուղում դիմել է փախուսփի՝ իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով սկսված հանցագործություն ։-ավարտին չհասցնելով:

Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշվաւկության նպատակով 2022 թվականի հունվարի 2Լին՝ ժամի 20:00ից 20:10ն ընկած

8

ժամանակահատվածում, միայնակ, ապօրինի մուտք է գործել "ո" ""ՅԹ-ի ոու իկ պատկանող ն ՀՇ "թի մարզի """ համայնքի «ոթ

բնակավայրի ՞""-ին վտղոցի ՞"-րդ նրբանցքի ""-րդ հասցեի առանձնավան բակ, այնուհերն պահեատարան հանդիսացող նկուղ ն գաղտնի հափշտակել է զգալի չափերի` ընդհանուրը 31880 ՀՀ արժողությամի գույք՝ մասնավորապես նկուղից հափշտակել է ուղղանկյունաձն, անկանոն դեֆորմացված պատի զարդանախշ ն տարբեր տեսակի պղնձյա մալուխներ՝ ընդհանուր մուր 4,30 կգ քաշով, 1 հատ խոհանոցային թավա, տարբեր չափերով ալյումինե մալուխներ, 3,5 կգ քաշով ալյումինե ջարդոն ն թափոն հանդիսացող կենցաղային օգտագործման տարբեր իրեր, թվով 9 հավ. պատառաքաղներ ն 0,5 կզ քաշով լատունի ջարդոն ն թավտն հանդիսացող փականի ն ջահի բաղկացուցիչ մասեր, իսկ բակից`՝ անասնագոմի հարակից փարածքից, գողացել է՝ 3 հատ խոհանոցային կաթնա, բակում կայանված «ԱԼՏՆՑԼՆՏԵՍ Ք/4ԻԽՕ 1Օ 20» մակնիշի 36 ՕՃ 448 հաշվառման համարանիշի մեքենայի բաղկացուցիչ մաս հանդիսացող մարտկոցը, այնուհետն վերոնշյալ գողոնն ամբողջությամը փեղավմվեել է նույն թաղամասում գտնվող չբնակեցված կիսաքանդ տան բակ:

Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշվաւկություն կատարելու ուղղակի դիտավորությամի 2022 թվականի հունվարի 2Լին դուոր հրելու բացելու միջոցով ապօրինի կերպով մուտք է գործել "ոո Բորրրւր Իթթթթ-իը պատկանող ն ՀՀ-ի մարզի՞՞"""" համայնքի Հ բնակավայրում զփնվող առանձնատուն ն այնփելից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` ընդհանուրը 19.506 ՀՀ արժողությամիբ՝ թվով 125 հավ պատառաքաղ, 26 հատ ճաշի գդալ, 4 հատ թեյի զդալ, Լհատ ալյումինե խնձոր կտրելու սարք, մսաղացի համար նախատեսված թվով 4 դետալ, ընդհանուր թվով 3 հատ դանակ, 1 հատ ալյումինե լվացարան, տարբեր չափերով պղնձյա մալուխներ, որից հեմտ գողոնն ամբողջությաւմը տեղափոխել է" ԳԵՏԻ" կլ պատկանող առանձնատան նկուղ ն պահել այնտեղ:

Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշվաւկություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2022 թվականի հունվարի 2Լին՝ ժամի 22:30-ի սահմաններում պատուհանի փեղկը հրելուրացելու միջոցով, միայնակ,

9

ապօրինի կերպով մարք է գործել «ո "ռուի, "թթի անվամբ

սեփականության իրավունքով գրանցված առանձնատուն, որտեղ վան սենյակներից ն նույն տան նկուղից փորձել է գաղտնի հափշվաւկել զգալի չափերի՝ ընդհանուրը 36.804 ՀՀ դրամ արժողությամը՝ 1 հատ մերաղաջարդոն հանդիսացող ալյումինե խողովակներ, մեկ հատ սառնարանի սառցարան, տարբեր չափերով ն կշոռվ պղնձյա մալուխներ, թվով 1 հատ խոհանոցային թավա, 2 հատ խոհանոցային կաթսայի կափարիչներ, 1հատ ալյումինե սրճեփ, Լհափ խոհանոցային աման, 1հափտ ալյումինե քամիչ, 1 հավ ջրի ծորակ, թվով 3 հապ ալյումինից տարաներ, մեկ հավ հեղուկի փարա, մեկ հավ քամիչ, մեկ հավ. խոհանոցային կաթսա, մեկ հատ խոհանոցային կաթսայի կափարիչ, մեկ հատ ԽՍՀՄ արտադրության արդուկ ն պատի զարդանախշ: Գողոնը լցրել է իպարկերի) մեջ ն երբ ցանկացկ է հեռանալ, դեպքի վար երա Դ Հի Ա-ի կողմից իր ուղղությամբ լույս գցելու ն նրանց ձայները լսելու արդյունքում բացահայտվելու մկտասւվայխությունից ելնելով, գողոնրը թողնելով տան մեջ դիմել է փախուստի իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ սկսված հանցագործությունն ավարտին չհասցնելով»:

12. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Դատարանը գկնում է, որ ամբաարանյալին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ (...):

Դատարանը գտնում է նան, որ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված է ամբասվաւնյալ Արմեն Ոսկանյանի մեղավորությունն իրեն մեղսագրված հանցանքում:

Դատարանը հարկ է համարում ընդգծել նան, որ Արմեն Ոսկանյանի արարքների դրանց կատարման պահին ն ներկայում գործող քրեական օրենսգրքերով համարվել են ն համարվում են հանցավոր, երկու դեպքում էլ նշված հանցանքների համար նախատեսված ազատազրկում "պատժատեսակի

սահմանաչափի վափոխություն չի կատարվել:

(-.) Դատարանն արձանագրում է, որ աւյն քրեական գործով ամրբասվաւնյալ Արմեն Ոսկանյանին քրեական պատասխանավպվությունից նե/ամ պատժից ազատելու հիմքեր առկա չեն, հետնարար՝ ամբաստանյալ Արմեն Ոսկանյանը ենթակա է պատժի՝ իր կողմից կատարված հանցանքների համար: (...) ւՏե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 68.71:

10

Դատարանը հանգում է այն հենության, որ փվյալ դեպքում սանկցիայով նախատեսված պատժատեսակի՝ ազատազրկման միջոցով հնարավոր Լ ապահովել պատժի նպավաւկների իրացվելիությունը: (...)

Այսպիսով վերը նշված իրավակարգավորումների համաձայն Ա.Ոսկանյանի դատվածությունը չի մարվել, քանի որ վերջինս 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով պատիժը կրելուց՝ 05.12 2017 թվականից հերո, կատարել է նշված հանցանքները պատժի կրումի ավարտվելուց չանցած 5 տարի՝ 2022թվականի հունվար ամսվա ընթացքում, այսինքն Ա.Ոսկանյանը համարվում է դափվածություն ունեցող անձ, հերնարար վերջինիս արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ: (...)

Հետփնաբար Արմեն Ոսկանյանի նկատմամբ պարք է նշանակել վերջինիս վերագրվող հանցանքները նախատեսող հոդվածների սանկցիաների

ազատազրկման ձեռով պատժի առավելագույն ժաւմկետի երկու երրորդի չափով (18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգիքի դրույթների համաձայն Ա.Ոականյանի արարքում առկա է փրանգավոր ռեցիդիվ, որի դեպքում պատիժ նշանակելիս կրկին կիրառվելու է նույն սահմանաչավւ): (...)»7:

3. Վերաքննիչ դատարան՝ Օ`դատական ակտի համաձայն. «(..

Անդրադառնալով ռեցիդիվի կանոններով Ամբաստանյալի նկատմամը նշանակված պատժի իրավաչափությանը՝ Վերաքենիչ դատարանն արձանագրում է հետնյալը.

(-1) Մեջբերված իրավակարգավորումների համամեմավեաւկաւն

վերլուծությունից պարզ է դառնում, որ նախկին կարգավորումների համաձայն հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պավժի կեսից, մինչդեռ, նոր կարգավորումներով նշանակվող պատժի նվազագոյն ժամկերը չի կարող պակաս լինել

համապատասխան հոդվածի սանկցիայով ազատազրկման ձնով նախատեսված պատժի առավելագույն ժաւմկետի երկու երրորդից: Այսինքն, ՀՀ գոլւծող քրեական օրենսգրքով նախատեսվել են ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու ավելի խիստ իրավակարգավորումներ:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 71-94:

1

Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն, 2003 թվականի ապրիլի 1-ին րնդունված ՀՀ քրեական օրենսգրքի 22րդ հոդվածի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի կարգավորումները, չնախատեսելով «ռեցիդիվի վտանգավոր» ն «առանձնապես վտանգսւվոր» փեսակներ, րար էության հանդիսանում են դատապարտվող անձի նկատմամբ պատիժը մեղմացնող կարգավորումներ, քանի որ պատիժ նշանակելիս հաշվի է առնվում միայն հանցագործությունների ռեցիդիվը:

Նկատի ունենալով, ոչ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76րդ հոդվածը ռեցիդիվի առկայության պայմաններում նախատեսում է պատիժ նշանակելու ավելի խիար կանոններ (պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել համապատասխան հոդվածի սանկցիայով ազատազրկման ձնով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից, հետնաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, ոչ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջով նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված՝ ռեցիդիվի առկայության դեպքում պատիժ նշանակելու կանոններին հետադարձություն չի կարող տրվել:

(:) (Անդրադառնալով ռեցիդիվի կանոններով Ամիաարանյալի նկատմամբ նշանակվող պատժին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կատարած յուրաքանչյուր հանցանքի համար վերջինիս նկատմամը ազատազրկման ձնով նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել դրա առավելագույն ժամկեվի կեսից, մինչդեռ, Առաջին ատյանի դատարանն Ամբատրանյալ Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ Լ նշանակել` ղեկավարվելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հողվածով նախատեսված կանոններով՝ յուրաքանչյուր դեպքում նշանակելով ազատազրկման առաւվելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս չափով պատիժ, փաստելով նան, որ նույնպիսի իրավակարգավորումներ է նախատեսված նան 20053 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 67.Էին հոդվածով, մասնավորապես, վրանգավոր ոնցիդիվի առկայության պայմաններում: պատիժ նշանակելու դեպքում:

(-.) Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ամբաարանյալի վիճակը բարելավող ն պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետաղարձություն չտալու արդյունքում, ոնցիդիվի կանոններով՝

12

կատարած հանցանքներից յուրաքանչյուրի համար նշանակելով ազատազրկմուն առավելագույն ժամկեվի երկու երրորդից ոչ պակաս չափով պապիծ, թույլ է փվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ ն 76-րդ, ինչպես նան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 67.Էին հոդվածի խախտումներ, որոնք, ՀՀ քրեական դատավարություն օրենսգրքի 375-րդ հոդվածի հիմեաւն վրա պավզժի մատով բողոքարկվող դատական ակտր փոփոխելու հիմք է:

(-.) Վերաքննիչ դատարունը, ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնելով Դափավճոով արձանագրիված՝ ամբաստանյալ Արմե Օ » Ոսկանյանի անձ, բնութագրող տվյալները, այդ թվում՝ պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ Ամիատրանյալի նկատմամբ 2 (երկու) դրվագով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի ԼԼին կետով ն 2(երկու) դրվագով 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1ԼԼին կերով հանցանքներից յուրաքանչյուրի համար պետք է նշանակել պատիժ ազատազիկման ձեով 4 (չորս) փարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի րդ կետով` ազավազիկման ձնով` 2 (երկու) տարի 5 (երեք) ամիս ժամկեւով՝ կիրառելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քինական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու սկզբունքը (--»::

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք Առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները չպահպանելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը:

15. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «(.) Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 99-117:

13

կատարելու պահին: Արարքի պավժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «ւ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախապտեսված է այդ ակտերով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «. Արարքի հանցավորությունը, պավպժելիությունն, ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

(-.»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաճձայն՝ «. Արարքի հանցավորությունը սաւհմանող, պատիժը խատացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հեվադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հերադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությաւմը նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:

(-.»:

Վճռաբեկ դատարանը /Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով կայացված որոշմամբ քրեական օրենքի հետադարձության սկզբունքի մեկնաբանման շրջանակներում, քննարկման առարկա դարձնելով այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդվի քրեաիրավական կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ նոր քրեական օրենքի կիրառելիության հարցում, իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ հետադարձությամբ փոփոխված քրեական օրենքի տարածման սահմանները պարզելու համար անհրաժեշտ է օգտագործել համադրման ն վերլուծության մեթոդները, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս պարզելու, թե փոփոխված քրեական

14

օրենքը հանցանք կատարած անձի համար բարենպաստ իրավական հետնանք առաջացնում է, թե ոչ: Վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ թեն նշվածը չի ենթադրում համեմատութան համապարփակ չափանիշներ, այդուհանդերձ, պահանջվում է կոնկրետ իրավահարաբերությունը կանոնակարգող դրույթների համակարգային համեմատում, ինչի միջոցով հնարավոր կլինի որոշել` արդյո՞ք փոփոխված օրենսդրությունը, ի տարբերություն արարքը կատարելու պահին գործող օրենսդրության, անձի համար բարենպաստ հետնանքներ առաջացնում է, թե ոչ:

16. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 22րդ հոդվածի համաձայն՝

«Լ Հանցագործությունների ոնեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամը կատարված հանցանքի համար:

2. Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում՝

Ս դիտավորությամը հանցանք կատարելու դեպքում, եթե անձր նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազիկման է դատապարտվել դիվավորյալ հանցագործության համար.

Ձ)ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձր նախկինում ազատազիկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն հաւմար:

(-.»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պավվժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պավժի կեսից:

Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաալինել սույն օրենսգրքի Հավմուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պավզժի երկու երրորդից:

(-.»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ «Հանցագործությունների ոնցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք «Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշման 112-րդ կետը:

5

կատարեն այն անձի կողմից, որը դատվածություն ունի դիվավորյալ հանցագործություն կատարմուն հսւմար»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչն 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ) համաձայն՝ «Եթե դիլրավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկմաեւն կում ցմահ ազատազիկման ձեով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիվմավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է ազատազրկման, ապա նշանակվող պավժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված

ազատազրկման ձնով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել այն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված

ազատազրկման ձնով պաղզժծի նվազագույն ժամկեվից»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի (2024 թվականի

փետրվարի 6-ից գործող խմբագրությամբ) համաձայն՝ «.Լ Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պազտասխանավտվություն նախատեսող հոդվածի սանկցիայով նախատեսված են այդ պավժապտեսակները:

2. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազիկման կամ ցմաւհ ազատազրիկման ձնով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձր կատարել է դիտավորյալ հանցանք, ապա նշանակվող պավժի նվազագույն ժամկետի կամ չափր չի կարող պակաս լինել աույն օրենսգիքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պապտժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պավժի նվազագույն ժամկետից կամ չափից»:

17. Մեջբերված իրավադրույթներից բխում է, որ թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածում, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 22րդ հոդվածի՝ օրենսդիրը հրաժարվել Սլրթէ ռեցիդիվի «վտանգավոր» ն «առանձնապես վտանգավոր» տեսակներից, այնուամենայնիվ, երկու օրենսգրքերի՝

16

հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ սույն գործի փաստական հանգամանքների պարագայում օրենսդիրը ցուցաբերել է նույն մոտեցումը:

Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում վտանգավոր ռեցիդիվի դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժը չէր կարող պակաս լինել օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից: 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում (ինչպես ստորադաս դատարանների կողմից դատական ակտեր կայացնելու օրվա, այնպես էլ ներկա պահին գործող խմբագրությամբ) ռեցիդիվի դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժը նույնպես չի կարող պակաս լինել օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ընդ որում, հանցագործություններիի ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայով այն նախատեսված է:

18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Ոսկանյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել վերջինիս վերագրվող հանցանքները նախատեսող հոդվածների սանկցիաների ազատազրկման ձնով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդի չափով: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը փաստարկել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթների կիրառման պարագայում՝ Ա.Ոսկանյանի արարքում առկա է վտանգավոր ռեցիդիվ, իսկ վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս ենթակա էր կիրառման նույն սահմանաչափը»,

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի տարբերություն նախկինի, ռեցիդիվի տեսակներ չի նախատեսում, այսինքն՝ օրենսդիրը հրաժարվել է «վտանգավոր ռեցիդիվ» ն «առանձնապես վտանգավոր ռեցիդիվ» հասկացություններից: Այնուհետն, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.-ին հոդվածը մեջբերելով՝ 5 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

17

Վերաքննիչ դատարանը նշել է, որ նախկին կարգավորումների համաձայն՝ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվող պատիժը չէր կարող պակաս լինել նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից, մինչդեռ, նոր կարգավորումներով՝ նշանակվող պատժի նվազագուն ժամկետ Օ:չի կարող պակաս լինել համապատասխան հոդվածի սանկցիայով ազատազրկման ձնով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսվել են ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու ավելի խիստ իրավակարգավորումներ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նան, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի կարգավորումները, չնախատեսելով ռեցիդիվի «վտանգավոր» ն «առանձնապես վտանգավոր» տեսակներ, ըստ էության հանդիսանում են դատապարտվող անձի նկատմամբ պատիժը մեղմացնող կարգավորումներ, քանի որ պատիժ նշանակելիս հաշվի է առնվում միայն հանցագործությունների ռեցիդիվը: Եվ քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը ոեցիդիվի առկայության պայմաններում նախատեսում է պատիժ նշանակելու ավելի խիստ կանոններ, հետնաբար՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջով՝ նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված ռեցիդիվի առկայության դեպքում պատիժ նշանակելու կանոններին հետադարձություն չի կարող տրվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Արմեն Ոսկանյանի կողմից կատարված յուրաքանչյուր հանցանքի համար վերջինիս նկատմամբ ազատազրկման ձնով նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել դրա առավելագույն ժամկետի կեսից: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, անձի վիճակը բարելավող ն պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձություն չտալու արդյունքում, կատարած հանցանքներից յուրաքանչյուրի համար նշանակելով ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս ժամկետով պատիժ, թույլ է տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ ն 76-րդ հոդվածների, ինչպես նան ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի խախտումներ":

6 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

18

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1517րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Արմեն Ոսկանյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխելիս, հաշվի չի առել հետնյալը.

- Արմեն Ոսկանյանն իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, որի պարագայում առկա է եղել վտանգավոր ռեցիդիվ՛: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ պարբերության համաճայն՝ հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի դեպքում նշանակված պատիժը չի կարող պակաս լինել նույն օրենսգրքի ՃՇՀատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:

- ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերջինիս արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով

նախատեսված պատժի (տվյալ դեպքում` ազատազրկման) առավելագույն ժամկետի երկու երրորդից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թվարկված երկու դեպքում էլ անձի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Հետնաբար, կոնկրետ տվյալ իրավիճակում նոր ընդունված օրենքն Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելու առումով որնէ փոփոխություն չի նախատեսում նրա կատարած արարքների

հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն չի վերացնում, պատիժը չի մեղմացնում, ինչպես նան որնէ ձնով չի վատթարացնում նրա վիճակը: Ուստի, Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7 Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթեր 207-208:

19

Լին մասի ուժով, ենթակա էր կիրառման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.Լրդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից ոչ պակաս ժամկետով պատիժ նշանակելու կանոնը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ Արմեն Ոսկանյանի նկատմամբ նշանակվել է օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից պակաս ժամկետով պատիժ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ պարագայում ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսվել են հանցագործությունների ռեցիդիվի դեպքում մեղադրյաի նկատմամբ պատիժ նշանակելու ավեի խիստ

իրավակարգավորումներ:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից` Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները չպահպանկլւ մասին Վերաքննիչ դատարանի հետնությունն իրավաչափ չէ:

2. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.Լրդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված կանոնը, որը ենթակա չէր կիրառման, ն չի կիրառել նույն օրենսգրքի 67.-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կանոնը, որը սոյն դեպքում ենթակա էր կիրառման: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի

20

հունվարի 30-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 17-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Արմեն Ռուբենի Ոսկանյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.Լրդ կետով՝ երկու դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ երկու դրվագ, ն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 30-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 17-ի դատավճոին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՏԴ/0080/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել