ԳՐԻԳՈՐ ՀԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 16 | ԳՐԻԳՈՐ ՀԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
21 հունիսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով Գրիգոր Հաջյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գրիգոր Հաջյանը 03.06.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` վիճարկելով
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի
սահմանադրականությունը:
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
<<...ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ
կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներին հակասող եւ անվավեր, քանի որ
դրանք կիրառելի չեն գործին մասնակից չդարձած անձի նկատմամբ>>:
Դիմողի կողմից առաջ քաշված փաստարկները հիմնականում հանգում են հետեւյալին
վիճարկվող դրույթի եւ ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածների միջեւ հակասությունը դրսեւորվում է նրանում, որ նշված դրույթը, որը` <<… վերաբերելի չէ գործին մասնակից չդարձած անձանց նկատմամբ, որի արդյունքում ես զրկվել եմ վճռաբեկության կարգով վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշումը բողոքարկելու հնարավորությունից>>,
դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթն իրենից ներկայացնում է վճռաբեկության կարգով
բողոք ներկայացնելու սահմանափակում,
ըստ դիմողի` օրենսգրքի վիճարկվող նորմը պետք է ձեւակերպված լինի այնպիսի որոշակիությամբ ու հստակությամբ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու
հարցը լուծելիս ստուգվեն ներկայացված փաստաթղթերի սոսկ ձեւին եւ բովանդակությանն
առաջադրված պահանջների պաշտպանված լինելու հետ կապված հարցերը: Վեճի վերաբերյալ նյութաիրավական բնույթի հարցերին դատարանը պետք է անդրադառնա միայն գործի արդարադատական ընթացակարգով ըստ էության քննության ժամանակ:
3. ա) ՀՀ սահմանադրական դատարանն իր` 08.10.2008 թվականի ՍԴՈ-765 որոշմամբ ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերը
եւ մասնավորապես վիճարկվող 5-րդ կետը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` նույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակում,
բ) <<Սահմանադրական դատարանի մասին>> ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն
ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ
ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի
դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի
7-րդ մասում նշված որեւէ հատկանիշով: Դիմողին ներկայացվող այս պահանջը նշանակում
է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր որ սահմանադրական
իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա
վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Ինչպես վկայում է
դիմումի ուսումնասիրությունը` դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել խնդրո առարկա դրույթներով, ինչպես նաեւ ներկայացված չէ անմիջական պատճառահետեւանքային կապը վիճարկվող դրույթների եւ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջեւ: Սահմանադրական դատարանը
ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել նաեւ, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջեւ պատճառահետեւանքային կապը, ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ անհիմն է,
գ) դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ
էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է
այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են
մերժման` <<Սահմանադրական դատարանի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի
հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող
դիմումներ:
Վերոշարադրյալ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ.
• դիմումն ակնհայտ անհիմն է,
• դիմողը բարձրացրել է օրենքի դրույթի կիրառման իրավաչափության հարց,
• ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի
վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը:
Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով
<<Սահմանադրական դատարանի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 69-րդ
հոդվածի 7-րդ կետերի պահանջներով ` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական
կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գրիգոր Հաջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
21 հունիսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-16
ՔԱՐՏՈՒՂԱ
ւմներ թՅՈՒՆ
ZZ
Նախագահողի և Շ Խ Ա Տ Ա Կ 1 2
ՀԱՀՄԱՆԱՐ ԱԿԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
