Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1 — 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են` - «փոքր» օբյեկտնե
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1 — 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են` - «փոքր» օբյեկտնե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1. 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են` - «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը. - արտադրական ենթակառուցվածքների (կապ, էներգետիկա, տրանսպորտ և այլն) ոլորտի մասնակի սեփականաշնորհումը. - միջազգային մրցույթների ավելի լայն կիրառումը. - գյուղատնտեսական հումքի վերամշակման և թեթև արդյունաբերության ճյուղերում սեփական

Ամբողջ Տեքստ

Հոդված 1. 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են` - «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը. - արտադրական ենթակառուցվածքների (կապ, էներգետիկա, տրանսպորտ և այլն) ոլորտի մասնակի սեփականաշնորհումը. - միջազգային մրցույթների ավելի լայն կիրառումը. - գյուղատնտեսական հումքի վերամշակման և թեթև արդյունաբերության ճյուղերում սեփականաշնորհման հիմնականում ավարտումը. - սեփականաշնորհման և ապապետականացման մեթոդների զարգացումը. - անավարտ շինարարության (այդ թվում` բնակելի) օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ավարտումը. - սեփականաշնորհման և ապապետականացման ծավալների ընդլայնման համար նպաստավոր պայմանների և կազմակերպական կառուցվածքների ստեղծումը. - օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մրցակցային միջավայրի ստեղծմանը նպաստելը: Ելնելով նշված նպատակներից, ծրագրում առաջադրված են հետևյալ խնդիրները` - կարգավորել և կազմակերպել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը. - մշակել սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացակարգը. - կիրառել տնտեսության մենաշնորհային ենթակառուցվածքներում սեփականաշնորհման և ապապետականացման ձևերը` որպես տնտեսական քաղաքականության արդյունավետ գործիք. - ստեղծել հասարակական ծառայությունների ձեռնարկություններ` տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող ձեռնարկությունների և օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջոցով. - օտարերկրյա կապիտալի հնարավորին չափ ներգրավումով իրականացնել բնական մենաշնորհների (կապ, էներգետիկա և այլն) ոլորտների սեփականաշնորհումը և ապապետականացումը. - տնտեսության մենատեր ոլորտներում սեփականաշնորհումն ու ապապետականացումը կիրառել որպես հակամենաշնորհային քաղաքականության վարման միջոց. - սահմանել` ա) սեփականաշնորհման և ապապետականացման նպատակային ցուցանիշները. բ) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղիները, ընտրության սկզբունքները, նախապատվությունները և սահմանափակումները. գ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները. դ) սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել