Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93 — Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93 — Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 93. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները 1. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն պարտավոր է ավանդ ներդնել բաժնեհավաք կապիտալում: Ավանդի ներդրումը հավաստվում է ընկերակցության կողմից ավանդատուին տրվող` մասնակցության մասին վկայականով: 2. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն իրավունք ունի` 1) ստանալ ընկերակցության շահույթի մասը, որը կանոնադրությամբ նախատեսված կարգով հասնում

Ամբողջ Տեքստ

Հոդված 93. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները 1. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն պարտավոր է ավանդ ներդնել բաժնեհավաք կապիտալում: Ավանդի ներդրումը հավաստվում է ընկերակցության կողմից ավանդատուին տրվող` մասնակցության մասին վկայականով:

2. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն իրավունք ունի` 1) ստանալ ընկերակցության շահույթի մասը, որը կանոնադրությամբ նախատեսված կարգով հասնում է բաժնեհավաք կապիտալում ունեցած նրա բաժնեմասին. 2) ծանոթանալ ընկերակցության տարեկան հաշվետվություններին և հաշվեկշիռներին. 3) ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ ընկերակցությունից և կանոնադրությամբ նախատեսված կարգով ստանալ իր ավանդը, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ. 4) բաժնեհավաք կապիտալում ունեցած իր բաժնեմասը կամ դրա մասը հանձնել այլ ավանդատուի կամ երրորդ անձի: Ավանդատուները երրորդ անձանց նկատմամբ օգտվում են բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից` սույն օրենսգրքի 101 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով և կարգով: Ավանդատուի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի հանձնելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը: Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել ավանդատուի այլ իրավունքներ: (93-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, փոփ.

22.01.25 ՀՕ-24-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել