Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 257 — Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը 1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ց
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 257 — Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը 1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ց

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 257.Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը 1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելու (ներթափանցելու) թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացում, ուղեփակում (մեկուսացում), փոփոխում, համակարգչային սարքավորումների աշխատան

Ամբողջ Տեքստ

Հոդված 257.Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը

1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելու (ներթափանցելու) թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացում, ուղեփակում (մեկուսացում), փոփոխում, համակարգչային սարքավորումների աշխատանքների խաթարում կամ առաջացրել է այլ զգալի վնաս՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն պարունակող համակարգչային համակարգի կամ ցանցի շահագործման ընթացքում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

(257-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Գ Լ ՈՒ Խ 25

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել